Հա

Քաղաքական

22/11/2020 - 11:45

«Գրեթէ 13.000 մարդ մնացել է առանց տուն. ինչ կար Հադրութում, 99 տոկոսով մնացել է այնտեղ». քաղաքապետ

Հադրութի շրջանի երկու գիւղ՝ Խանձաձորը եւ Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողութեան ներքոյ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սաւադեանը։ 

«alikonline.ir» - Հադրութի շրջանի երկու գիւղ՝ Խանձաձորը եւ Հին թաղերը մնացել են Արցախի բանակի հսկողութեան ներքոյ։ Այս մասին «Փաստինֆօ»-ի հետ զրոյցում ասել է Հադրութի քաղաքապետ Վահան Սաւադեանը։ Գրում է Tert.am-ը:

Հադրութում մինչեւ պատերազմը բնակւել է աւելի քան 13 հազար բնակիչ։ Հիմա, սակայն, Հադրութի քաղաքապետը կարծում է, որ բնակիչներն անգամ նշւած գիւղեր դժւար թէ մօտ ժամանակներս վերադառնան։ Անվտանգութեան հարցը լուծւած չէ, ռուսական խաղաղապահ զօրքերը այնտեղ դեռ չեն տեղակայւել։ Թէ քանի անձ է տնից զրկւել՝ Հադրութի քաղաքապետն այս պահին ամբողջական տւեալներ չունի՝ տւեալների հաւաքագրման փուլում են։

«Գրանցում ենք բնակիչներին։ Նրանք զանգում են, կամ գրում են մեր կայքէջին, մենք էլ ըստ գիւղերի եւ բնակավայրերի, ընտանիքի կազմերն ենք լրացնում։ Հադրութի հասցէն ենք նշում, ներկայիս բնակութեան հասցէն, հեռախօսահամարը։ Նշում ենք օրինակ՝ բնակւում են վարձո՞վ, թէ բարեկամի տանը եւ այլն, որպէսզի հետագայում ինչ-որ փոփոխութիւն լինելու դէպքում, երբ Արցախ վերադառնալու անվտանգութեան խնդիրը լուծւած լինի, կարողանանք բնակիչների հետ կապ հաստատենք եւ հետ վերադարձնենք տներ»,- ասել է նա։

Սաւադեանը տեղեկացրել է, որ գրանցւել է բնակիչների 50 տոկոսը, բայց շատ տւեալներ կան, որոնք դեռ չենք լրացրել։ Քաղաքապետն ասել է, որ ինքն այս պահին Երեւանում է, վաղը կը մեկնի Արցախ՝ յստակեցնի տնից զրկւած հադրութցիների բնակութեան, ապագայի հետ կապւած խնդիրները։

«Այս պահին այն ընտանիքները, որոնք ժամանակաւոր վերադառնում են Ստեփանակերտ, Ասկերան, կամ Արցախի հսկողութեան տակ գտնւող միւս բնակավայրեր, բնակարան են վարձում։ Մենք պայմանագիր ենք կնքում տան տիրոջ հետ եւ Արցախի Հանրապետութիւնը այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարէն։ Բայց կոնկրետ միւս բնակիչներին, ովքեր որ չեն կարողանում բնակարան վարձել, այդ մասով յստակ դեռ ոչինչ չկայ, երեւի մօտ օրերս երեք, չորս օր յետոյ աւելի յստակ կը կարողանանք ասել»,- նշել է նա։

Սաւադեանն ասել է, որ դեռ հաշւարկներին չեն արել, վնասի չափը եւս հաշւարկւած է միայն մօտաւոր։ Վստահ է՝ այս պահին ամենակարեւորը բնակիչների առօրեայ խնդիրների մասին հոգ տանելն է։

Ինչ վերաբերում է ենթակառուցւածքներին, գործարանների սեփականատէրերին ապամոնտաժման հարցում աջակցելուն, նշեց, որ դա էլ չեն հասցրել իրականացնել.

«Անձամբ ես՝ անձնագիրս եմ անգամ թողել այնտեղ, այնպէս որ 99 տոկոսով ինչ կար Հադրութում մնացել է այնտեղ»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։