Հա

Քաղաքական

22/11/2020 - 13:10

«Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութեան մնալու իւրաքանչիւր օրը մեզ մօտեցնում է աւելի մեծ ողբերգութեան․ նրա հեռացումը շանս է՝ ներգրաււածութիւն ապահովելու բանակցային պրոցեսներում»․ Տիգրան Աբրահամեան

Իշխանութիւնը վերջին մանիպուլեացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թէ ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինեանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողութիւնները: 

«alikonline.ir» - Իշխանութիւնը վերջին մանիպուլեացիոն ճիգերն է գործադրում մարդկանց համոզելու, թէ ովքեր այսօր պայքարում են Նիկոլ Փաշինեանի հեռացման համար, նպատակ ունեն վերսկսել ռազմական գործողութիւնները: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Յենակէտ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամեանը։

«Հասկանալի է, որ այս մանեովրը որոշակի ազդեցութիւն ունի այն մարդկանց վրայ, ում տղաները տարբեր կարգավիճակներով ծառայութեան մէջ են՝ ժամկէտայիններ, սպաներ, պայմանագրայիններ, ինչու չէ՝ նաեւ պահեստազօրայինների եւ կամաւորականների դէպքում:

Յիշեցնեմ, որ մենք տեսել ենք եռակողմ յայտարարութիւնը, բայց չենք տեսել դրա իրականացման մեխանիզմները, խնդրի կարգաւորման հետ կապւած մանրամասները, եւ դա է նաեւ պատճառը, որ, օրինակ՝ Մարտակերտի 7 գիւղերի բնակիչներին 1-2 օր առաջ միայն զգուշացնում են իրենց գիւղերը լքելու մասին: Նոյնը վերաբերում է Ասկերանի եւ Մարտունու մի քանի գիւղերի:

Նիկոլ Փաշինեանի՝ իշխանութեան մնալու իւրաքանչիւր օրը մեզ մօտեցնում է աւելի մեծ ողբերգութեան, որովհետեւ նա ոչ միայն ունակ չի բանակցելու, այլ նա արդէն իսկ իրեն սպառել է, ամբողջութեամբ հեղինակազրկւել եւ դուրս մնացել գործընթացներից:

Նիկոլի հեռացումն առաջին հերթին շանս է՝ ներգրաււածութիւն ապահովելու բանակցային պրոցեսներում, փորձելու չճշգրտւած, չկարգաւորւած հարցերը մեր օգտին լուծել: Նիկոլի դէպքում այդ շանսը չկայ»,- գրել է Տիգրան Աբրահամեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։