Հա

Քաղաքական

22/11/2020 - 13:15

«Այս իրավիճակից դուրս գալու ցանկացած լուծում, ճանապարհային քարտէզ կարող է իրականութիւն դառնալ միայն մէկ դէպքում՝ եթէ դրա առաջին կէտը Նիկոլ Փաշինեանի հեռացումը լինի»․ Կ․ Վրթանէսեան

Ամենակարեւոր հարցը, որը բարձրաձայնեց Մովսէս Յակոբեանը, ու որին, ըստ էութեան, որեւէ հերքում չեղաւ, դա մոբիլիզացիոն պլանի տապալումն էր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Ռազմինֆօ» կայքի համակարգող, ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը` անդրադառնալով մամուլի ասուլիսին ՊՆ ռազմական վերահսկողական ծառայութեան նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանի յայտարարութիւններին, որտեղ նա մի շարք մեղադրանքներ հնչեցրեց:

«alikonline.ir» - Ամենակարեւոր հարցը, որը բարձրաձայնեց Մովսէս Յակոբեանը, ու որին, ըստ էութեան, որեւէ հերքում չեղաւ, դա մոբիլիզացիոն պլանի տապալումն էր: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Ռազմինֆօ» կայքի համակարգող, ռազմական փորձագէտ Կարէն Վրթանէսեանը` անդրադառնալով մամուլի ասուլիսին ՊՆ ռազմական վերահսկողական ծառայութեան նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսէս Յակոբեանի յայտարարութիւններին, որտեղ նա մի շարք մեղադրանքներ հնչեցրեց:

«Ցանկացած պատերազմ առաջին հերթին պետական համակարգերի բախումն է, եթէ պատերազմը 4-6 օրից աւելի է տեւում, ապա դա դառնում է ոչ միայն բանակի խնդիրը, այլ ամբողջ պետութեան, եւ տնտեսութիւնը պէտք է տեղափոխւի պատերազմի ռելսերի վրայ, մոբլիզացիոն պլաններ ունենայ: Մովսէս Յակոբեանի ասածը, որ երրորդ օրը պլանից շեղւել են, նշանակում է, որ պետական ապարատը եւ անձամբ Նիկոլ Փաշինեանը տապալել են այդ աշխատանքը, դա շատ կարեւոր խնդիր է, եւ առանցքն է»,- ասաց նա:

Նա նկատեց, որ Պաշտպանութեան նախարարութեան յայտարարութիւնում կոնկրետ մոբիլիզացիոն պլանի վերաբերեալ ոչ մի խօսք չկար, եւ ՊՆ-ն, հերքելով, հաստատել էր Մովսէս Յակոբեանի ասածները, ասելով` անհիմն սուտ տւեալներ են եւ ռազմական գաղտնիք են պարունակում:

Կարէն Վրթանէսեանը նշեց, որ չի կարող ասել՝ դա դիտաւորեալ չի կատարւել, թէ չեն հասկացել, սակայն հետեւանքը նոյնն է, եւ դա բերել է ահռելի կորուստների`թէ՛ մարդկային կեանքերի, թէ՛ տարածքների: «Շատ մարդիկ կամաւոր լրիւ անպատրաստ գնացել են, այդ մարդկանց ոչ նորմալ սպայակազմ է յատկացւել, նորմալ մարտական խնդիր չեն ստացել, տարել են բաց դաշտ եւ ասել` պաշտպանեք, պարզ է՝ այդ իրավիճակում այդ մարդիկ ոչ մի բան չէին կարող պաշտպանել»,- ասաց նա եւ նշեց, որ զոհերի մի զգալի մասն այդ անկազմակերպ վիճակից է եղել։

«Չպէտք է մոռանանք, որ գերագոյն գլխաւոր հրամանատարը Նիկոլ Փաշինեանն է, եւ նա ու նոյնիսկ իր կինը բազմիցս փորձել են խառնւել զինւորականների գործին: Անկախ ամէն ինչից, առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինեանն է, հիմա տարբեր կադրային փոփոխութիւններ են անում, փորձում են ուշադրութիւնը շեղել գլխաւոր մեղաւորից, սակայն գլխաւոր մեղաւորը Նիկոլ Փաշինեանն է, եւ դա անվիճելի է»,- ասաց նա:

Ըստ նրա` ներկայումս ցանկացած լուծում, ցանկացած ճանապարհային քարտէզ՝ այս իրավիճակից դուրս գալու համար, կարող է իրականութիւն դառնալ միայն մէկ դէպքում, եթէ դրա առաջին կէտը Նիկոլ Փաշինեանի հեռացումը լինի: «Մինչեւ նա չհեռանայ, ուղղակի անհնարին է պետական ապարատը վերականգնել: Ըստ էութեան, Նիկոլ Փաշինեանն աւերել է պետական ամբողջ համակարգը 2,5 տարում եւ նոյնիսկ այդ համակարգի խղճուկ մնացորդները, նա շարունակում է ամէն օր քանդել, պառակտել, էլի ցնցումների ենթարկել»,- ասաց նա եւ նշեց, որ Նիկոլ Փաշինեանը պէտք է անմիջապէս հեռանայ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։