Print this page
23/11/2020 - 10:05

«Արդեօ՞ք առկայ է անպաշտպանութեան, ազգային խայտառակութեան աւելի ցայտուն օրինակ»․ Գոհար Մելոյեանը՝ Վազգէնաշէնի դէպքերի մասին

Արդեօ՞ք առկայ է անպաշտպանութեան, ազգային խայտառակութեան եւ ամօթի աւելի ցայտուն օրինակ: Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանութիւնները: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է սահմանադրագէտ Գոհար Մելոյեանը` անդրադառնալով Վազգէնաշէնում ադրբեջանական բանակի ծողրուծանակի ներքոյ հայ խաղաղ բնակիչների բնակավայրը լքելուն: 

«alikonline.ir» - Արդեօ՞ք առկայ է անպաշտպանութեան, ազգային խայտառակութեան եւ ամօթի աւելի ցայտուն օրինակ: Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանութիւնները: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է սահմանադրագէտ Գոհար Մելոյեանը` անդրադառնալով Վազգէնաշէնում ադրբեջանական բանակի ծողրուծանակի ներքոյ հայ խաղաղ բնակիչների բնակավայրը լքելուն: Գրում է News.am-ը:

«Ադրբեջանն այսօր կազմակերպել է աւելի քան 120 դիւանագէտների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպութիւնների աշխատակիցների այցը Ֆիզուլի քաղաք:

Ադրբեջանի իշխանութիւնների նպատակն է՝ ցոյց տալ «հայերի եւ Հայաստան Հանրապետութեան կողմից ամբողջութեամբ աւերւած» Ֆիզուլի քաղաքը՝ ներկայացնելով մեզ որպէս ագրեսոր, իսկ Ադրբեջանին՝ որպէս 30 տարի շարունակ տուժած կողմ:

Աւելին՝ այս այցի կազմակերպումն անհրաժեշտ է դիտարկել նաեւ Հայաստանից աւելի քան 50 միլիարդ դոլարի պատճառւած վնասի հատուցում պահանջելու վերաբերեալ Իլհամ Ալիեւի մտադրութեան իրականացման եւ դրա միջազգայնացման շրջանակներում:

Պատերազմի ընթացքում Ադրբեջանի իշխանութիւնները նման այցեր էին կազմակերպել նաեւ դէպի Գեանջա եւ Բարդա քաղաքներ:

Իսկ ինչո՞վ են զբաղւած Հայաստանի իշխանութիւններն այս ընթացքում:

Որեւէ գիտակից մարդ կարող է պարզաբանել, թէ՝

  1. ինչո՞ւ մինչ օրս Հայաստանում հաւատարամագրւած դիւանագէտներին, ռազմական կցորդներին եւ միջազգային կազմակերպութիւնների աշխատակիցներին չեն ներկայացւել մեր կողմից գերեվարւած երկու սիրիացի վարձկանները,
  2. ինչո՞ւ Հայաստանում հաւատարամագրւած դիւանագէտների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպութիւնների աշխատակիցների համար չի կազմակերպւել որեւէ այց դէպի Սիւնիքի մարզի Դաւիթ Բէկ գիւղ եւ Վարդենիս քաղաք, ինչպէս նաեւ ՀՀ այլ բնակավայրեր, որոնք անմիջականօրէն տուժել են Ադրբեջանի ագրեսիայի արդիւնքում,
  3. բացառութեամբ Մարդու իրաւուքների պաշտպանի եւ իր աշխատակազմի փայլուն աշխատանքի, արդեօ՞ք որեւէ պետական մարմին Հայաստանում հաւատարամագրւած դիւանագէտների, ռազմական կցորդների եւ միջազգային կազմակերպութիւնների աշխատակիցներին ներկայացրել է գերեվարւած եւ մահացած ՀՀ զինծառայողների նկատմամբ Ադրբեջանի իշխանութիւնների գործած վայրագութիւնները:

Այսօր հրապարակւեց եւս մէկ տեսաձայնագրութիւն (կը տեղադրեմ մեկնաբանութիւններում), որում Վազգէնաշէն գիւղում մարդիկ թողնում են իրենց տները եւ բեռնում իրերը՝ ադրբեջանական զօրքի անմիջական ներկայութեան եւ ծաղրանքի պայմաններում:

Արդեօ՞ք առկայ է անպաշտպանութեան, ազգային խայտառակութեան եւ ամօթի աւելի ցայտուն օրինակ:

Որտե՞ղ են եւ որտե՞ղ էին Հայաստանի իշխանութիւնները:

Եւ այդ ընթացքում Կառավարութեան շէնքում հանդիպում են ԱԶԳԱԴԱՒ ԴԱՒԱՃԱՆը եւ նրա խամաճիկը՝ ԱԶԳԱԴԱՒ ԾԱՂՐԱԾՈՒՆ:

Այս նկարը ՀՀ պատմութեան մէջ պէտք է մտնի, որպէս՝ դաւաճանութեան, ամօթի, անհեռատեսութեան եւ տկարամտութեան պատկեր»:

Յարակից լուրեր