ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականեանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշից:
«alikonline.ir» - ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականեանը աշխատանք է խնդրել ՄԱԿ գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշից: Այս մասին ըստ News.am-ի՝ տեղեկացնում է Mediaport-ի տելեգրամեան էջը:
«Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականեանը պատրաստւում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից: Նոյեմբերի 20-ին նա կապ է հաստատել Միաւորւած ազգերի կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Անտոնիօ Գուտերեշի հետ՝ խնդրելով աշխատանք տալ իրեն, Գուտերեշը խոստացել է մտածել այդ ուղղութեամբ:
Յիշեցնենք, որ Մնացականեանը 2014-2018 թթ. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն է եղել (նստավայրը՝ Նիւ Եօրք):
Ուշագրաւ է, որ խայտառակ պարտութեան պատասխանատուներն անգամ այս իրավիճակում շարունակում են հոգ տանել բացառապէս իրենց ընտանիքների բարեկեցութեան եւ անվտանգութեան մասին»: