Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.
«Այսօր Արցախում եւ Հայաստանի սահմանին սահմանազատման գործընթացում ամէն մի բլուրն ու ձորակը, ամէն մի քարն ու թուփը կարեւոր են, որովհետեւ դրանցից է կախւած մեր՝ որպէս ազգի եւ պետութեան, անվտանգութիւնը եւ հետագայ հնարաւորին բնականոն կեանքը։
Այդ խնդրով չզբաղւելը եւ մեր անվտանգութեան հարցերին այժմ էլ անհաղորդ մնալը եւս մի ցուցիչ է արդէն իսկ հաստատւած այն իրողութեան, որ միայն ամբոխի ստոր կրքերը բորբոքելու ունակ խեղկատակն անընդունակ է պետութիւն կառավարելու»։