Հա

Քաղաքական

24/11/2020 - 11:45

«Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական ու քաղաքական ազդեցութեան չի ենթարկւում, նրան հնարաւոր է միայն մեխանիկական ճանապարհով «քերել» աթոռից». Աղասի Ենոքեան

Նիկոլը սուտ է ասում, թէ իրեն մեղաւոր է համարում։ Մի երկու օր անցաւ, արդէն եկեղեցի է գնում, ինչ-որ գործարան, կառավարութեան նիստ, կարծես ոչինչ էլ չի եղել։ 

«alikonline.ir» - Նիկոլը սուտ է ասում, թէ իրեն մեղաւոր է համարում։ Մի երկու օր անցաւ, արդէն եկեղեցի է գնում, ինչ-որ գործարան, կառավարութեան նիստ, կարծես ոչինչ էլ չի եղել։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Մեդիա պաշտպան» նախաձեռնութեան ղեկավար Աղասի Ենոքեանը:

«Ներկայացրել է անկապ ճանապարհային քարտէզ ու մի կողմ քաշւել։ Ցաւօք, կոնկրետ գիւղերի քարտէզագրման, հայ-ադրբեջանական սահմանի որոշման, գերիների որոնման, փոխանակման եւ այլ աշխատանքները չեն կարող կամաւորները անել, պարզապէս այդ ֆունկցիաները պետութեան ֆունկցիաներ են եւ այդ պատճառով էլ չեն իրականացւում, քանի որ, ինչպէս յայտնի է, պետութիւն չկայ։

Իրեն մեղաւոր համարող Նիկոլն անգամ չի էլ հասկանում, որ եթէ ուզում է մնալ իր պաշտօնին, գոնէ հիմա պէտք է սկսի աշխատել։ Չէք հաւատայ, բայց որ այսպէս շարունակւի, նա շուտով էլի կը սկսի հաթաթաներ տալ ու ուրիշ մեղաւորներ նշանակել, կարծես ոչինչ էլ չէր եղել։ Իր թերթում կրկին սկսել են գրել, որ էլի ինչ-որ տեղ լաւ ասֆալտ են արել։

Կարող էք հարիւրհազարանոց հանրաւաք անել, կարող էք բոլոր փողոցները փակել ու հիմնարկները կանգնեցնել, դա չի ազդի Նիկոլի վրայ, նա չունի բարոյական արգելակներ ու ամօթի զգացում։ Ինտրիգ չկա՞յ, նա պատրաստ է ծեծել տալ իր մօտիկ ընկերոջը՝ Արարատ Միրզոյեանին, փող չկա՞յ, պատրաստ է գողանալ այն մանչուկի կոպեկները, որը փողոցում ընկոյզ էր վաճառում, որ գումարը նւիրաբերի «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Նա պատրաստ է հարիւր հազարաւոր հեկտարներ կորցնել, հազարաւոր կեանքեր զոհաբերել, միայն թէ կպած մնայ աթոռին։

Նիկոլի արժէքները շատ պարզ են. իր խանձած խոզը, որ առաջ Ղարաբաղից էին բերում, հիմա Իջեւանից կը բերեն, իր քաշած արաղը, իր բիւջէն ու իր աթոռը։

Նիկոլը քաղաքական դիակ է, բայց ոչ մի բարոյական ու քաղաքական ազդեցութեան չի ենթարկւում, նրան հնարաւոր է միայն մեխանիկական ճանապարհով քերել աթոռից»,- գրել է Ենոքեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։