Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջութեամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զօրանոցներն ու զօրամասի այլ կառոյցներ:
«alikonline.ir» - Նոյեմբերի 25-ին Քարվաճառի շրջանն ամբողջութեամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողութեան տակ։ Ըստ Tert.am-ի՝ ինչպէս փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը, մոտոհրաձիգները լքել են տարածքը՝ պայթեցնելով զօրանոցներն ու զօրամասի այլ կառոյցներ:
Արդէն յայտնել էինք, որ հայկական զինւորական վերջին ստորաբաժանումները հեռանում են Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջանից, որը կէսգիշերին պէտք է անցնի Ադրբեջանին:
«Մենք այստեղ ենք մնացել ողջ պատերազմի ընթացքում եւ ոչինչ նրանց չենք տւել: Այժմ մինչեւ ադրբեջանցիների դիրքեր ուղիղ գծով 12 կմ է: Հեռանում ենք մեր առաջապահ դիրքերից եւ պայթեցնում զօրամասի մնացեալ կառոյցները, որպէսզի դրանք չմնան ադրբեջանցիներին: Գնում ենք Հայաստան: Մեր զօրամասը վերջիններից մէկն է»,- թղթակցի հետ զրոյցում ասել է մոտոհրաձգային զօրամասի հրամանատարութեան ներկայացուցիչը:
Նշւում է, որ անձնակազմը շրջանից հեռացել է, նախքան պայթիւնների կազմակերպումը: Զինւորական կառոյցների ոչնչացմանը հետեւել են ստորաբաժանման հրամանատարութեան ներկայացուցիչները:
Նախապէս շրջանը պէտք է յանձնւէր նոյեմբերի 15-ին, սակայն հայկական կողմի խնդրանքով ժամկէտը յետաձգւել էր մինչեւ նոյեմբերի 25։ Աղդամի շրջանը Ադրբեջանին է յանձնւել նոյեմբերի 20-ին, իսկ մինչեւ դեկտեմբերի 1-ը պէտք է յանձնւի Լաչինի շրջանը։