Հա

Քաղաքական

25/11/2020 - 12:50

«Ֆէյքիզմ. Նիկոլ Փաշինեանի իրական գաղափարախօսութիւնը». Աւետիք Իշխանեան

Եւ այս ողջ 2.5 տարիների ընթացքում մեր հանրութիւնը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց ցաւօք ծափահարել դրանց։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«alikonline.ir» - Եւ այս ողջ 2.5 տարիների ընթացքում մեր հանրութիւնը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց ցաւօք ծափահարել դրանց։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է իրաւապաշտպան Աւետիք Իշխանեանը։

«ՖԷՅՔԻԶՄ

Յուսով եմ, որ բոլորը յիշում են վարչապետի «խորիմաստ» միտքն, առ այն, որ «իզմ»-երի դարաշրջանն անցել է։ Իհարկէ, այս «դարակազմիկ» միտքը շատերի կողմից ծափահարութեան արժանացաւ։ Իսկապէս, ի՞նչ լիբերալիզմ, կոմունիզմ, սոցիալիզմ, սոցիալ-դեմոկրատիա, պահպանողականութիւն, ազգայնութիւն, քրիստոնէութիւն եւ այլ, այսպէս կոչւած գաղափարախօսութիւններ։ Չէ՞ որ մենք ունենք ժողովրդի, լեգիտիմ, օրինական, «հպարտ» իշխանութիւն։ Իրականում, որեւէ իշխանութիւն, չի կարող զերծ լինել «իզմ»-երից։ Նոյնը վերաբերում էր եւ է, իմքայլական վարչապետի իշխանութեանը։ Այն ստեղծւեց եւ ամրապնդւեց, ապրիլեան պատերազմի հերոս Աբաջեանի կեղծ պապիկի կերպարով, շարունակւեց կեղծ «ոստիկան» Աշոտի, կեղծ տատիկով, արիւնի կաթիլով կեղծ վիրակապով, Ծիծեռնակաբերդ այցելող կեղծ պապիկով, «ոտքերդ պաչեմ» կեղծ տատիկով։ Սուտն ու կեղծիքը տարածւել են համացանցով, ողջ պատերազմն է դրանցով ուղեկցւել։ Եւ այս ողջ 2.5 տարիների ընթացքում մեր հանրութիւնը ճաշակել է կեղծիքն ու սուտը, բայց ցաւոք ծափահարել դրանց։ Եւ, ի՞նչ, կարծում էք սա գաղափարաօոսութիւն չի՞, «իզմ» չի՞։ Այո, սա գաղափարախօսութիւն է, յստակ «իզմով», եւ այդ «իզմ»-ը կոչւում է՝ ՖԷՅՔԻԶՄ։ Ահա, «Իմ քայլի», աւելի ճիշտ, նրա առաջնորդի իրական գաղափարախօսութիւնը»,- գրել է նա։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։