Հա

Քաղաքական

25/11/2020 - 13:35

«Բարերարն իր ձեռքով, արցունքն աչքերին Քաշաթաղում պայթեցրել է իր իսկ կառուցած դպրոցը. այս ամէնի պատասխանատուն պէտք է պարզապէս գետինը մտնի». Գեղամ Մանուկեան

Երեւանից մինչեւ Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտութիւն կայ, բայց հիմա ամբողջը փլւած է եւ պէտք է շատ արագ այդ փլուզումը կանգնեցնել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատւական բաժնի տնօրէն Գեղամ Մանուկեանը, որն արդէն երրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով կառավարութեան մօտ հացադուլ է յայտարարել:

«alikonline.ir» - Երեւանից մինչեւ Ստեփանակերտ պետական համակարգի ճգնաժամային պայմաններում գործելու անհրաժեշտութիւն կայ, բայց հիմա ամբողջը փլւած է եւ պէտք է շատ արագ այդ փլուզումը կանգնեցնել: Այս մասին Tert.am-ի հետ զրոյցում ասաց «Երկիր մեդիա» ՀԸ լրատւական բաժնի տնօրէն Գեղամ Մանուկեանը, որն արդէն երրորդ օրն է՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջով կառավարութեան մօտ հացադուլ է յայտարարել:

«Արցախի խորհրդարանի 17 պատգամաւոր էլ պահանջում են Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը, որը չես հասկանում, թէ ինչու է եկել «Իմ քայլը» պատգամաւորական խմբակցութեան հետ հանդիպել, անհասկանալի էր՝ Մոսկւա գնաց, եկաւ, թէ չգնաց, եկաւ, նաեւ այնտեղ գործող պետական պաշտօնեաների թեւերը քշտելու եւ աշխատելու անհրաժեշտութիւնը կար, թէեւ տեղեկանում ես, որ որոշները Երեւանում են»,- ասաց նա:

Մանուկեանը յաւելեց, որ իրեն լաւ է զգում, որեւէ փոփոխութիւն չկայ:

Անդրադառնալով հարցին, թէ այսօր եռակողմ յայտարարութեան կէտերն են կեանքի կոչւում նաեւ Քարվաճառի մասով, Մանուկեանն ասաց, որ դա հարցազրոյցով մեկնաբանելու չէ: Նա պատմեց, որ երէկ իրեն է զանգել ընկերներից մէկը, որը վերջին 2.5 տարին Նիկոլ Փաշինեանի կողմնակից էր, եւ ով տարիներ շարունակ ազատագրւած տարածքներում դպրոց, մանկապարտէզ էր կառուցում: «Մի խօսքով՝ նւիրեալ հայորդի, որն արտասահմանից հայրենիք է տեղափոխւել եւ արցունքն աչքերին, լացելով հեռախօսով պատմում էր, որ ինքն իր ձեռքով իր կառուցած դպրոցն է քանդել Քարվաճառում: Բառերով չեմ կարող ասել այն ամէնը, ինչ որ կայ, ինչ զգում եմ»,- նշեց նա եւ յաւելեց.

«Ով արեց սա, գետինը պէտք է մտնի, քաղաքական առումով պէտք է հրաժարական տայ, բայց մարդկային առումով գետինը պէտք է մտնի, պոռոտախօսները պոռոտախօսութեամբ 2.5, տարի մեծ-մեծ խօսելով, բերեցին հասցրին այստեղ, ուղղակի չեմ էլ կարող բառեր գտնել»:

Մանուկեանը յաւելեց, որ Փաշինեանն այնքան չի հասկացել, որ նոյնիսկ համատեղ յայտարարութիւնը, որ ստորագրել է, չի պատկերացրել, որ որպէս պետութեան ղեկավար ունի ռազմագերիներ, ունի բազմաթիւ դիակներ, որ պատերազմի դաշտում են մնացել, որ թղթով պէտք է գոնէ ամրագրի այդ ամէնի համար պատասխանատւութիւն, բայց նոյնիսկ դա չի արել, հիմա նոր անդրադառնում են, թէ ինչ անմիտ քայլերի են գնացել, նոր են կանգնել փաստի առաջ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։