Հա

Քաղաքական

25/11/2020 - 21:20

Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտութեան մասին բանաձեւի նախագիծը

Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւի նախագիծը: 

«alikonline.ir» - Ֆրանսիայի Հանրապետութեան Սենատն ընդունեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան ճանաչման անհրաժեշտութեան մասին» բանաձեւի նախագիծը: «Արմէնպրես»-ի փոխանցմամբ՝ նախագիծն ընդունւեց 305 «կողմ», 1 «դէմ» եւ 30 «ձեռնպահ» ձայներով:

Սենատի նիստի ընթացքում պատգամաւորները կառավարութեանը կոչ արեցին գործել, կանգնել հայ ժողովրդի կողքին ու ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան անկախութիւնը:

Բանաձեւը ներկայացրել էին սենատորներ Բրունօ Ռետայոն, Պատրիկոի Մաննէն, Էրւէ Մարսէլը, Ալիան Աղասսին եւ Գիլիոմ Գոնտարդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։