Հա

Քաղաքական

26/11/2020 - 08:10

«Փաշինեանի գրառումը, թէ «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է», պօղոսներից «լայքեր» պոկելու, նրանց խաբելու եւ կապիտոյլանտի խայտառակ իմիջից ազատւելու հերթական քայլն է». Ա. Թեւանեան

Նրանք, ովքեր առանց հասկանալու ուրախանում են, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտութեան մասին բանաձեւի նախագիծը եւ պնդում, թէ բա «Ֆրանսիան Նիկոլի խաթր ճանաչեց Ղարաբաղը», ճիշտ նոյն կերպ ուրախանում էին, երբ Արծրուն Յովհաննիսեանը հերթական շրջանը յանձնելուց յետոյ խօսում էր մարտավարական նահանջի եւ մեր յաղթանակի մասին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի տնօրէն Անդրանիկ Թեւանեանը: 

«alikonline.ir» - Նրանք, ովքեր առանց հասկանալու ուրախանում են, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ԼՂՀ ճանաչման անհրաժեշտութեան մասին բանաձեւի նախագիծը եւ պնդում, թէ բա «Ֆրանսիան Նիկոլի խաթր ճանաչեց Ղարաբաղը», ճիշտ նոյն կերպ ուրախանում էին, երբ Արծրուն Յովհաննիսեանը հերթական շրջանը յանձնելուց յետոյ խօսում էր մարտավարական նահանջի եւ մեր յաղթանակի մասին։ Այս մասին գրառում է կատարել «Պոլիտէկոնոմիա» հետազօտական ինստիտուտի տնօրէն Անդրանիկ Թեւանեանը: Գրում է Tert.am-ը:

Նա մասնաւորապէս գրել է.

«Նրանք, ովքեր ուրախանում են, թէ, իբր, Ֆրանսիան ճանաչել է ԼՂՀ անկախութիւնը, նոյն ձեւով ուրախանում էին ու համոզւած պնդում, որ մենք ազատագրել ենք Գետաշէնն ու Շահումեանը։

Ֆրանսիայի Սենատում գիտեն, որ հայ ժողովուրդը Սեւրի դաշնագրի պէս բաներից երեխայի նման ուրախանում է, ուստի տալիս է։ Միեւնոյն է իրենից բան չի գնում։

Յ․Գ․- Ի դէպ, Ֆրանիսայի արտգործնախարարութիւնը՝ Ֆրանսիայի կառավարութեան անունից յայտարարել է, որ ԼՂՀ անկախութեան միակողմանի ճանաչումը ոչ մի դրական բան չի տայ Հայաստանին ու Արցախի բնակչութեանը, ինչպէս նաեւ Ֆրանսիային։ Բայց նիկոլենք սրա մասին չեն խօսի։

Պօղոսներից «լայքեր» պոկելու, նրանց խաբելու եւ կապիտոյլանտի խայտառակ իմիջից ազատւելու համար Փաշինեանն իր էջում գրել է․ «Ֆրանսիայի Սենատի կայացրած որոշումը պատմական է։ Արցախի միջազգային ճանաչումը մտնում է միջազգային օրակարգ»։

Նրա այս գրառումը շատ նման է «Շուշիի համար մարտերը շարունակւում են» բլեֆին, որից ժամեր անց ստորագրւեց կապիտոյլացիոն ակտը՝ Շուշին թուրքին յանձնած վիճակում»։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։