Հա

Քաղաքական

26/11/2020 - 10:05

«Հայաստանին մտածող մարդիկ են պէտք». Նայիրի Յոխիկեան

Որպէս հեռուստամեկնաբան եւ առաջին հերթին որպէս հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերւում այլակարծութեանը, քանի որ կարծիքների բախումը կարող է մտածող մարդկանց յանգեցնել որեւէ ճշմարտութեան։

«alikonline.ir» - Լրագրող Նայիրի Յոխիկեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է.

«Որպէս հեռուստամեկնաբան եւ առաջին հերթին որպէս հայ՝ ես միշտ հանդուրժող կերպով եմ վերաբերւում այլակարծութեանը, քանի որ կարծիքների բախումը կարող է մտածող մարդկանց յանգեցնել որեւէ ճշմարտութեան։

Վերջին 2-3 տարիներին այլակարծութեանը փոխարինելու եկաւ ատելութեան խօսքը՝ եթէ մեծամասնութեան կարծիքին չես, նշանակում է՝ թշնամի ես։

Արցախեան երկրորդ պատերազմը բացի հայ ժողովրդին պատմական ողբերգութիւն բերելուց, նաեւ մի ճշմարտութիւն ապացուցեց՝ չպէտք է հանդուրժել ամբոխին։ Երբ դու փորձում ես յարգանքով վերաբերւել կարծիք չունեցող մարդկանց, միեւնոյն է, նրանք դա չեն հասկանայ, քանի որ այսօր նրանք ծրագրաւորւած են մի քարացած արտայայտութեան համար, վաղը կարող են նոյն այդ մարդիկ այլոց կողմից ծրագրաւորւել այլ արտայայտութիւններ կրկնելու համար։

Հետեւաբար, անիմաստ համարելով ամբոխին տրամաբանւած ինֆորմացիա տալը, ես պարզապէս արգելափակում եմ քարացած մտքեր կրկնող եւ սեփական կարծիք չունեցող մարդկանց՝ լինեն դրանք վիրտուալ իրականութեան ֆէյք պրոֆիլներ, թէ իրական կեանքում մեր ծանօթները։

Պէտք է սկսենք ինքնամաքրւել եւ երկրի զարգացման համար ազատւել յիմարներից։ Հայաստան պետութեանը մտածող մարդիկ են պէտք, մենք ժամանակ չունենք՝ ծախսելու անիմաստ գործերի վրայ»։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։