Հա

Քաղաքական

26/11/2020 - 11:25

Ռազմական դրութիւնը շարունակում է պահւել, որ հայրենիքի կորստի դէմ ձայն բարձրացնողներին լռեցնեն, ապօրինի խափանման միջոցներ կիրառեն եւ հաւաքներին ու ցոյցերին խոչընդոտեն․ ՀՅԴ Երիտասարդական միութեան անդամ

Մենք այսօր ՀՀ Ազգային ժողովի դիմաց ենք, քանի որ նախատեսւած է նիստ՝ ռազմական դրութիւնը չեղարկելու օրակարգով: Յորդորը իրականում մէկն է․ «Իմ քայլը» խմբակցութեան բոլոր պատգամաւորները պարտաւոր են ներկայանալ եւ կողմ քւէարկել ռազմական դրութեան չեղարկմանը, որովհետեւ ռազմական դրութիւնը գործում է բացառապէս Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պահելու համար, եւ որեւէ այլ պատճառ ռազմական դրութեան շարունակման համար չկայ:

«alikonline.ir» - Մենք այսօր ՀՀ Ազգային ժողովի դիմաց ենք, քանի որ նախատեսւած է նիստ՝ ռազմական դրութիւնը չեղարկելու օրակարգով: Յորդորը իրականում մէկն է․ «Իմ քայլը» խմբակցութեան բոլոր պատգամաւորները պարտաւոր են ներկայանալ եւ կողմ քւէարկել ռազմական դրութեան չեղարկմանը, որովհետեւ ռազմական դրութիւնը գործում է բացառապէս Նիկոլ Փաշինեանի իշխանութիւնը պահելու համար, եւ որեւէ այլ պատճառ ռազմական դրութեան շարունակման համար չկայ. Ազգային ժողովի դիմաց Նիկոլ Փաշինեանի հրաժարականի եւ ռազմական դրութեան չեղարկման պահանջով իրականացւող ակցիայի ժամանակ նշեց ՀՅԴ Երիտասարդական միութեան անդամ Քրիստինէ Վարդանեանը: Գրում է Tert.am-ը:

«Ռազմական դրութիւնը շարունակւում է պահվել, որ հայրենիքի կորստի դէմ ձայն բարձրացնողներին լռեցնեն, ապօրինի խափանման միջոցներ կիրառւեն մեր դէմ եւ այսպիսի հաւաքներին ու ցոյցերին հնարաւորինս խոչընդոտեն, այսինքն՝ մարդկանց արդար զայրոյթի բողոքի ձայնը լռեցնեն: Ընդդիմադիր պատգամաւորները նախաձեռնել են, որ այս նիստը կայանայ, ռազմական դրութիւնը չեղարկւի, որ մենք հնարաւորութիւն ունենանք սահմանադրական ճանապարհով տուն ճանապարհել Նիկոլ Փաշինեանին, եւ հնարաւորինս շուտ արտահերթ ընտրութիւններ լինեն, եւ հանրութիւնը ընտրի իր կամքով մեր երկրի լեգիտիմ իշխանութիւններին»,- նշեց նա:

Քրիստինէ Վարդանեանը նշեց, որ բազմաթիւ երիտասարդներ, քաղաքացիներ ակցիաների եւ սոցցանցերի միջոցով նշել են, որ բոլոր գործիքներով պայքարելու են, եւ նրանք, ովքեր ԱԺ-ում աշխատավարձ ու պարգեւավճարներ են ստանում, պատասխանատու են ոչ միայն Նիկոլ Փաշինեանի, այլեւ ժողովրդի առջեւ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։