Հա

Քաղաքական

26/11/2020 - 11:10

«Իմքայլական քաղաքական «մահապարտները». իշխանական թիմում եւս առկա են որոշակի կուլիսային տարաձայնութիւններ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին ակնյայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինեանը ողջ քաղաքական դաշտում մնացել է մենակ, քանի որ, ըստ էութեան, նրան ոչ մի քաղաքական ուժ չի աջակցում։

 

«alikonline.ir» - «Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումների ֆոնին ակնյայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինեանը ողջ քաղաքական դաշտում մնացել է մենակ, քանի որ, ըստ էութեան, նրան ոչ մի քաղաքական ուժ չի աջակցում։ Չի աջակցում նաեւ հանրութեան գերակշիռ մեծամասնութիւնը:

«Փաստ» թերթի տեղեկութիւններով, Փաշինեանն այսօր վստահութեան եւ աջակցութեան խնդիրներ ունի նաեւ սեփական թիմի ներսում։ Մեր աղբիւրը փոխանցել է, որ իշխանական թիմում եւս առկայ են որոշակի կուլիսային տարաձայնութիւններ ու անհամաձայնութիւններ «շեֆի» գործողութիւնների հետ։

Աւելին, որոշ նախարարներ ու պատգամաւորներ անգամ իրենց նեղ շրջապատում են դժգոհում, թէ՝ «դէ, մեր ձեռն ի՞նչ կայ, մեզ չի թողնում ոչ մի բանի խառնւենք»։ Մեր տեղեկութիւններով, թիմի ներսում նրանց, ովքեր հրապարակային պաշտպանում են հեռացող Փաշինեանին եւ «կուրծք ծեծում» նրա համար, կէս կատակ-կէս լուրջ անւանում են «Նիկոլի մահապարտներ», իսկ տեղեկատւական դաշտը, որտեղ այդ «մահապարտները» «կռիւ են տալիս», անւանում են «առաջնագիծ»: Մի խօսքով՝ իւրօրինակ ներքին «պատերազմ» կամ՝ «կռիւ-կռիւ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։