Հա

Քաղաքական

26/11/2020 - 17:00

«Նիկոլ Փաշինեանը մեծ թիւրիմացութեան մէջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկայ». Գեղամ Մանուկեան

Այս 4 օրերին ինձ համար նոր բացայայտումներ եղան. մարդկանց մեծամասնութիւնը հասկանում, ողջունում են, ասում են՝ մի արէք, ինքը չարժէ, որ ձեր առողջութիւնը վտանգւի։ 

«alikonline.ir» - Այս 4 օրերին ինձ համար նոր բացայայտումներ եղան. մարդկանց մեծամասնութիւնը հասկանում, ողջունում են, ասում են՝ մի արէք, ինքը չարժէ, որ ձեր առողջութիւնը վտանգւի։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց վարչապետի հրաժարականի պահանջով հացադուլ յայտարարած ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկեանը։

«Ամէն մէկը հասկանում է իրավիճակը, հասկանում են դրա լուծումը, որ վարչապետ Նիկոլ Փաշինեանը պէտք է հեռանայ։ Ամէն մէկը իւրուի է այդ պահանջը փորձում իրականացնել, մէկը բարձրաձայնելով, մէկը ինչ-որ հանրային գործողութեան մասնակցելով, միւսն ուղղակի կարծիք յայտնելով, բայց Կառավարութեան շէնքում նստած Նիկոլ Փաշինեանը մեծ թիւրիմացութեան մէջ է, որ ասում է՝ հանրային պահանջ չկայ»,- նշեց նա։

Գեղամ Մանուկեանի դիտարկմամբ՝ իւրաքանչիւր քաղաքացու՝ անգամ ամենափոքր գործողութիւնն ազդեցութիւն է ունենալու Նիկոլ Փաշինեանի հեռացման համար։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։