Հա

Քաղաքական

29/11/2020 - 13:45

«Հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկւած փաստաթղթում կէտ կայ զինադադարից յետոյ գերիների անյապաղ փոխանակման մասին․ ստորագրւած փաստաթղթում կէտը բացակայում է». Մ. Մինասեանը՝ փաստաթուղթ է հրապարակել

Այս արիւնալի պատերազմի ժամանակ Նիկոլի յայտարարած ստերը եւ կատարած յանցագործութիւնները հետեւողականօրէն բացայայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախօս է ու ազգի դաւաճան։ 

«alikonline.ir» - Այս արիւնալի պատերազմի ժամանակ Նիկոլի յայտարարած ստերը եւ կատարած յանցագործութիւնները հետեւողականօրէն բացայայտելու եմ։ Ներկայացնելու եմ փաստեր, որոնք էլի ու էլի ապացուցելու են, որ Նիկոլը շարքային ստախօս է ու ազգի դաւաճան։ Այս մասին գրառում է կատարել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը՝ կից հրապարակելով հոկտեմբերի վերջին Փաշինեանին առաջարկւած փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալը։

Նա մասնաւորապէս նշել է․

«Սա հոկտեմբերի վերջին Նիկոլին առաջարկւած փաստաթղթի աշխատանքային տարբերակի օրիգինալն է: Նիկոլը այն մերժել է։

Այս փաստաթղթում յատուկ կէտ կայ գերիների եւ ռազմի դաշտում զոհւածների մասին։ Այնտեղ ասւում է. «Զինադադարից յետոյ պէտք է սկսւի գերիների ԱՆՅԱՊԱՂ փոխանակում եւ դիերի յայտնաբերում»:

Այս ձեւակերպումը՝ «ԱՆՅԱՊԱՂ», կրկնւում է երկու անգամ։ Մի բան, որն իսպառ բացակայում է ստորագրւած փաստաթղթում։

Այս փաստաթղթում չկան Լաչինի ու Քելբաջարի յանձնումը։ Սա ամենամեծ ու էական տարբերութիւնն է։

Այս փաստաթղթում չկայ ոչինչ Նախիջեւանի հետ կապող ՆՈՐ ճանապարհի շինարարութեան մասին։

Խնդրանքս է բոլորին. այն մարդիկ, ովքեր յոյս ունեն, որ այս մարդասպան վիժւածքը զբաղւելու է մեր տղաների ճակատագրով, ուշադիր կարդացէք այս փաստաթուղթը։

Նիկոլը ստում է ու միշտ է ստել եւ երբեք չի՛ զբաղւել ու չի կարող զբաղւել մեր ազգային հարցերով։

Նիկոլը, Աննան ու Արայիկը հէնց հիմա իրենց ձեռքի տակ ունեն գրեթէ ամբողջական ինֆորմացիան զոհերի, անհետ կորածների ու գերիների մասին։ Նրանց զեկուցել է ԱԱԾ-ն։ Գիտեն, ունեն եւ չեն հրապարակում՝ վախենալով հանրային տրամադրութիւններից։

Իմացէք՝ Նիկոլի ապաշնորհութեան պատճառով գերիներն ամէն օր աւելանում են։ Նա եւ խեղկատակ Արայիկը ոչինչ չեն անում դա կանխելու համար։

Գերիների, անհետ կորածների ու դիերի հետ կապւած Նիկոլն ամենավերջին մարդն է, ում հետ պէտք է խօսել։ Նա ամէն ինչ կարող էր անել եւ չի արել, իսկ հիմա դրա համար չունի որեւէ լեգիտիմութիւն եւ լծակ այն պարզ պատճառով, որ ոչ ոք նրա հետ հաշւի չի նստում։

Յ.Գ. Ես նոյնիսկ չեմ ուզում անդրադառնալ վիժւածքի այսօրւայ գրառմանը՝ Կազանեան փաստաթղթի եւ դրա վրայ կառուցւած նրա մտորումների մասին: Բանակցային գործընթացին քիչ թէ շատ տեղեակ մարդու համար Նիկոլի հրապարակած այդ անգրագէտ տեքստը ուղղակի ծիծաղելի է։ Տեքստ, որտեղ գլխիվայր շուռ է տրւած ամէն ինչ եւ միտումնաւոր բաց են թողնւած Վիեննայի ու Սանկտ-Պետերբուրգի պայմանաւորւածութիւններն ու շատ այլ էական հանգամանքներ, այդ թւում՝ աշխարհաքաղաքական:

Եթէ Արցախի հիմնախնդրի կարգաւորման վերաբերեալ այդ վիժւածքի պարզունակ մօտեցումները նախկինում խղճահարութիւն էին առաջացնում, հիմա՝ զզւանք ու սրտխառնոց։

Չքւի՛ր, անբարոյ արարած»։

Յիշեցնենք, որ Նիկոլ Փաշինենան այսօր հանդէս է եկել գրառումով, փորձելով արդարացնել հողերը յանձնելու իր դաւաճանական որոշումը, եւ դրան հետեւած զոհւածների դիերի վերադարձի, անհետ կորածների յայտնաբերման եւ գերիների հարցով իր եւ իր գլխաւորած կառավարութեան յանցաւոր անգործութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։