Հա

Քաղաքական

30/11/2020 - 13:25

«Ինչո՞ւ է իրար խառնւել Փաշինեանը». Սեւակ Յակոբեան

Թէ բա Քոչարեանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինեանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարեանի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Յակոբեանը:

«alikonline.ir» - Թէ բա Քոչարեանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինեանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարեանի հետ։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է «Yerevan Today»-ի խմբագիր Սեւակ Յակոբեանը:

Նա, մասնաւորապէս, նշել է.

«Լո՞ւրջ ես ասում, Նիկոլ։ Ո՞ր Պուտինի, էն Պուտինի, որ Հայաստան էր այցելել, քո հետ առանձին հանդիպում չունեցաւ, բայց գնաց Ռոբերտ Քոչարեանի տիկնոջը տեսակցութեա՞ն, երբ քո ցուցումով Քոչարեանը կալանքի տակ էր։ Դու էլ կոնեակը առար ու վազեցիր օդանաւակայան՝ հանդիպման տպաւորութիւնը չէզոքացնելու, իբր թէ։ Բա որ հանդիպում կազմակերպող ես, էդ ո՞նց ա, որ նախորդ տարւայ հոկտեմբերից ի վեր չես կարողացել քեզ համար մի հանդիպում կազմակերպել, մարդը քեզ չի ընդունում արդէն 13 ամիս։

Աւելի լաւ է՝ ասես, թէ ո՞նց եղաւ, որ Քոչարեանի՝ ՌԴ այցելելու համար անհրաժեշտ կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական եկաւ, էն դէպքում, երբ երկրորդ նախագահը որեւէ սիմպտոմ չունէր։

Թէ բա՝ մեղադրանքի կողմին խնդրել եմ, որ Քոչարեանի անձնագիրը վերադարձնելուն չառարկի։ Լո՞ւրջ, Նիկոլ, էդ ո՞նց եղաւ, որ Հայաստանի ամենաարդար դատաւոր Դաբիբէկեանը նախագահի անձնագիրը արագի մէջ վերադարձրեց։ Յայտարարում էիր, որ որեւէ դատաւոր այլեւս հրահանգ չի ստանալու։ Դէ հիմա էդ ասա, քո այդտեսակ խնդրանքով չե՞ն երկու տարի կալանքի տակ պահել երկրորդ նախագահին։ Գուցէ գործն է՞լ են քո խնդրանքով /կարդայ՝ հրահանգով/ սարքել։

Նիկոլ Փաշինեանը երէկւանից ստի հերթական չափաբաժիններն է թողարկում։ Էս մարդը, որ պատերազմի ողջ ընթացքում մեզ խաբել է բոլոր թեմաներով, ամէն օր հող է զիջել, բայց ներկայացրել է յաղթանակ, Հադրութ, Ջեբրաիլ ու հազարաւոր քառակուսի կիլոմետրեր էր տւել, բայց ներկայացնում էին, թէ յաղթում ենք, հիմա էլի ստեր է ասում ու ուզում է հաւատանք։

Ինչո՞ւ է իրար խառնւել Փաշինեանը, կարող ա՞ նրանից, որ երէկ երկրորդ նախագահի գրասենեակը յայտարարեց, որ եկող շաբաթ ամբողջ մանրամասներով կը ներկայացնեն իրականութիւնը։ Դողը, ընկել է ջանը։ Աւելի լաւ է՝ սպասենք երկրորդ նախագահի արձագանքին, թէ չէ, էս սուտասանը բոլոր չափերն անցնում է։

Նրանից իրականութիւն իմանալու ակնկալիք ունենալը, արդէն միամտութիւն էլ չէ, յիմարութիւն կը լինի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։