Հա

Քաղաքական

01/12/2020 - 13:35

Բերձորում իջեցւել է Արցախի Հանրապետութեան դրօշը

Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնւում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանեանը: Ռուս խաղաղապահները երէկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրօշներ չպէտք է լինեն, ուստի Արցախի Հանրապետութեան դրօշն իջեցւել է: 

«alikonline.ir» - Բերձորի բնակիչներից շատերը ներկայումս գտնւում են քաղաքում: Այս մասին տեղեկացրել է Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանեանը: Ռուս խաղաղապահները երէկ տեղեկացրել են, որ քաղաքում ոչ մի կողմի դրօշներ չպէտք է լինեն, ուստի Արցախի Հանրապետութեան դրօշն իջեցւել է: Գրում է Yerkir.am-ը:

«Այդուհանդերձ, ռուս խաղաղապահները չեն յստակեցրել ադրբեջանական զինւած ուժերը մուտք գործելո՞ւ են Բերձոր, թէ՞ ոչ: Անվտանգութեան նկատառումներով հնարաւոր է՝ կանայք եւ երեխաները հեռացել են Բերձորից, սակայն շատերը մնացել են: Ինչ վերաբերում է երէկւանից շրջանառւող լուրերին, թէ 200 բնակիչ պէտք է մնայ քաղաքում՝ որպէս խաղաղապահներին սպասարկող անձնակազմ, ապա դրա մասին ես տեղեկութիւն չունեմ: Ամէն դէպքում այս պահին քաղաքում մնացած բնակիչներն աւելի շատ են, քան 200-ը: Անձամբ ես նոյնպէս Բերձորում եմ»,- մանրամասնեց քաղաքապետը՝ յաւելելով, որ մինչ այս պահը որեւէ խնդիր չի եղել, Բերձորում այժմ ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ իրենք առայժմ սպասում են  իրադարձութիւնների հետագայ ընթացքին:

Նոյեմբերի 9-ին ստորագրւած եռակողմ յայտարարութեան համաձայն՝ դեկտեմբերի 1-ին Բերձորի (Լաչինի) շրջանը պէտք է յանձնւէր ադրբեջանցիներին՝ հայկական կողմին թողնելով 5 կմ լայնութեամբ միջանցք։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։