Հա

Քաղաքական

02/12/2020 - 11:20

«Իրանը Հայաստանին մօտենում է որպէս հին բարեկամի եւ «անվտանգ պատուհանի»». Իրանի դեսպանը՝ Արթուր Դաւթեանին

ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանն երէկ դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին:

«alikonline.ir» - ՀՀ գլխաւոր դատախազ Արթուր Դաւթեանն երէկ դեկտեմբերի 1-ին ընդունել է Հայաստանի Հանրապետութիւնում Իրանի Իսլամական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին: Տեղեկացնում է ՀՀ Գլխաւոր դատախազութեան մամուլի ծառայութիւնը: Գրում է Yerkir.am-ը:

Ողջունելով հիւրին՝ ՀՀ գլխաւոր դատախազը նախ շնորհաւորել է պարոն դեսպանին Հայաստանում ստանձնած բարձր եւ պատասխանատու առաքելութեան կապակցութեամբ: Նա նշել է, որ ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի յարաբերութիւնները բոլոր՝ այդ թւում նաեւ իրաւական գործակցութեան ոլորտում, գտնւում են բարձր մակարդակի վրայ, ինչը հնարաւորութիւն է տալիս երկու երկրների իրաւապահ մարմինների միջեւ արդիւնաւէտ եւ փոխադարձ վստահութեան հենքին սերտ շփումների ծաւալմանը, առաջացող օպերատիւ խնդիրներին արագ եւ փոխշահաւէրտ արձագանքմանը:

ՀՀ գլխաւոր դատախազն իր գոհունակութիւնն է յայտնել 2018 թ. նոյեմբերին իր՝ ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերւած պայմանաւորւածութիւնների, այդ այցի ընթացքում ՀՀ եւ ԻԻՀ դատախազութիւնների միջեւ ստորագրւած 2019-2020 թթ. համագործակցութեան ծրագրով նախատեսւած կոնկրետ միջոցառումների կատարման ընթացքի ու արդիւնքների առթիւ եւ ափսոսանք յայտնել կորոնավիրուսային համավարակի տարածման պատճառով ԻԻՀ գլխաւոր դատախազ Մոհամադ Ջաֆար Մոնթազերիի՝ այս տարւայ գարնանը Հայաստան նախատեսւած այցի անհնար դառնալու կապակցութեամբ:

Նա յոյս է յայտնել, որ առաջիկայում, առաջին իսկ պատեհ հնարաւորութեան դէպքում այդ այցը կը կազմակերպւի:

Պարոն Աբբաս Բադախշան Զոհուրին շնորհակալութիւն է յայտնել ջերմ ընդունելութեան համար՝ հաստատելով դեսպանատան պատրաստակամութիւնը շարունակելու ՀՀ գլխաւոր դատախազութեան հետ ձեւաւորւած սերտ, անմիջական եւ խիստ արդիւնաւէտ համագործակցութիւնը:

Հանդիպման ընթացքում քննարկւել են քրէական արդարադատութեան ոլորտում երկու երկրների միջեւ գործակցութեան զարգացմանը, միմեանց երկրներում ՀՀ եւ ԻԻՀ-ի քաղաքացիների, յատկապէս՝ քրէական հետապնդման ենթարկւող անձանց, դատապարտեալների, մեղադրեալների քրէադատավարական, դատական իրաւունքների պաշտպանութեանը, թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարում երկու երկրների միջեւ առկայ օրէնսդրական իրաւակարգաւորումներից ածանցող խնդիրների լուծման նոր հնարաւորութիններին, ապօրինի միգրացիայի դէմ պայքարին առնչւող հարցեր:

Պարոն դեսպանը շնորհակալութիւն է յայտնել ՀՀ իրաւասու մարմինների կողմից ԻԻՀ քաղաքացիների նկատմամբ դրսեւորւող վերաբերմունքի համար: Նա նաեւ վսհատութիւն է յայտնել, որ պատերազմական գործողութիւնների դադարից յետոյ իրավիճակի կայունացումը հնարաւորութիւն կը տայ երկու երկրներին իրականացնելու նախատեսւած համատեղ ծրագրերը՝ նշելով, որ Իրանը Հայաստանին մօտենում է որպէս հին բարեկամի եւ «անվտանգ պատուհանի»:

ՀՀ գլխաւոր դատախազը նշել է, որ պատերազմի ընթացքում Հայաստանն զգացել է բարեկամ Իրանի հաւասարակշռւած եւ ՀՀ-ի նկատմամբ յարգալից վերաբերմունքը, ռազմական գործողութիւնների դադարեցման ուղղութեամբ ներդրած ջանքերը՝ բարձր գնահատելով յատկապէս տարածաշրջան միջազգային ահաբեկչութեան ներթափանցման դէմ ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումը: Արթուր Դաւթեանն այս կապակցութեամբ յաւելել է, որ պատերազմի ընթացքին զուգահեռ իր կողմից Իրանի իր գործընկերոջը տեղեկացւել է ռազմական գործողութիւնների գօտում միջազգային ահաբեկչական խմբաւորումների ներկայացուցիչների առկայութեան մասին՝ տրամադրելով դրանք հաստատող ապացոյցներ եւ փաստական տւեալներ: Եւ մտահոգութիւն յայտնելով ՀՀ-ի եւ ԻԻՀ-ի սահմանների հարեւանութեամբ միջազգային ահաբեկչութեան ռիսկերի մեծացման իրողութիւնների կապակցութեամբ՝ Արթուր Դաւթեանը կրկին պատրաստակամութիւն է յայտնել իրանական կողմի հետ ընդլայնելու եւ զարգացնելու ահաբեկչութեան դէմ պայքարում երկկողմ համագործակցութիւնը:  

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։