Հա

Քաղաքական

02/12/2020 - 12:15

Ինչու Փաշինեանը հրաժարական չի տալիս, կամ վարչապետի ինքնապաշտպանւելու տարբերակը

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանի գրառումներին ու դրանց յաջորդած ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների արձագանքներին։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, մասնաւորապէս Նիկոլ Փաշինեանի գրառումներին ու դրանց յաջորդած ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների արձագանքներին։

Ստեփան Դանիէլեանի դիտարկմամբ` ՀՀ վարչապետը հիմա հոգեբանական առումով գտնւում է ոչ սթափ վիճակում, որովհետեւ կատարւածի համար նրա վրայ կայ շատ մեծ ճնշում եւ պատասխանատւութիւն։ Ինչպէս նաեւ կան հանրային մեղադրանքները, որոնք հնչում են ամէն օր։

Ըստ նրա` ազդեցութիւն են ունենում յատկապէս «Նիկոլ, դաւաճա՛ն» վանկարկումները, հետեւաբար Փաշինեանը փորձում է այդ ամենի համար գտնել որեւէ արդարացում` ցոյց տալով, որ կային իրենից անկախ սուբիեկտիւ հանգամանքներ։

«Վարչապետը փորձում է նաեւ պատասխանատւութիւնը կիսել այլոց հետ` ներքաշելով նրանց դրա մէջ։ Այսինքն` նա կաշին փրկելու խնդիր ունի։ Եթէ հրաժարական չի տալիս, ապա դա ունի ինքնապաշտպանական բնոյթ` նա վախենում է պետական պաշտպանութիւնից զրկւելու եւ դատարանի առջեւ կանգնելու հեռանկարից, ինչն անպայման տեղի է ունենալու»,- նշեց քաղաքագէտը։

Դանիէլեանի կարծիքով` Նիկոլ Փաշինեանի պահւածքն ու դրդապատճառները վերոյիշեալ գործօնների հաշւառման պարագայում լիովին հասկանալի են։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։