Հա

Քաղաքական

02/12/2020 - 13:45

«Եթէ սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դաւադրութիւնը եղել է ներսից». ԱՀ նախկին վարչապետ

Եթէ սկզբից միջնաբերդն է ընկնում, ուրեմն դաւադրութիւնը եղել է ներսից։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը:

«alikonline.ir» - Եթէ սկզբից միջնաբերդն է ընկնում, ուրեմն դաւադրութիւնը եղել է ներսից։ Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրել է Արցախի նախկին վարչապետ Անուշաւան Դանիէլեանը. տեղեկացնում է Tert.am-ը:

«Երբ խունտան՝ Ն. Փաշինեանի գլխաւորութեամբ, սկսել էր վարկաբեկիչ յարձակումներն Արցախի ղեկավարութեան, գեներալիտետի, Արցախի հերոսների նկատմամբ, երբ Նիկոլը դաւադիրներ էր փնտրում Արցախում (Ազատութռան հրապարակում կոչեր էին հնչում Արցախի նախագահ Բակօ Սահակյանի գլուխը ցխել, Նիկոլի կողքին, պետական միջոցառման ժամանակ նախագահին դիմում էին «պարոն մարզպետ», աշխատանքից ազատւեցին գեներալներ, Արցախի հերոսներ Վիտալի Բալասանեանը, Արշաւիր Ղարամեանը, Լեւոն Մնացականեանը, քաղաքական հետապնդումներ սկսւեցին ու շինծու գործեր յարուցւեցին Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարեանի, Արցախի հերոս Ս. Օհանեանի, գեներալ Իւ. Խաչատուրովի նկատմամբ), երբ բանակում օպտիմալացում անւան տակ սկսւեցին կազմաքանդել ու կրճատել բանակային ստորաբաժանումները, բանակը պատրաստելով խաղաղութեան, թշնամու ամենօրեայ սպառնալիքների առկայութեան պայմաններում, դեռեւս այն ժամանակ էր զգացւում, որ այս ամէնից վատ հոտ է գալիս։

Դաւադրութեան ուրւականը դեռ այն ժամանակ էր թեւածում օդում եւ կոյր պէտք էր լինել, այս ամէնը չտեսնելու համար, ու չզգալ դաւադրութեան գարշահոտը, չնայած որոշ բարձրաստիճան պնակալեզների վնգստումներին,թէ իբր «ով Նիկոլին դէմ է` դաւադիր է»։

2018 թ․ ամռանը գրեցի, հետագայում 2019 թ․ յունիսին եւս մէկ անգամ գրեցի հետեւեալը։

«Արցախը ոչ միայն Հայաստան է, այլեւ Հայաստանի ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Արցախը նաեւ մեր ժողովրդի, մեր ազգի միասնութեան գաղափարական ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է։ Մոնթէն ասում էր.

«Եթէ կորցնենք Արցախը, կը շրջենք հայոց պատմութեան վերջին էջը»։

Բայց ուզում եմ նաեւ յիշեցնել, որ «Եթէ սկզբից ՄԻՋՆԱԲԵՐԴՆ է ընկնում, ուրեմն դաւադրութիւնը եղել է ներսից»։

Ներսը, տւեալ դէպքում Հայաստանն է։

Այդպէս էլ եղաւ։

Հայոց Միջնաբերդը դաւաճանների ձեռքով յանձնւեց թշնամուն, եւ այսօր թշնամին իր արիւնոտ թաթերն ու երախը մօտեցրել է Զանգեզուրին, Մեղրիին, Գորիսին, Վարդենիսին, Սեւանին, Սոթքին...

Նորմալ երկրներում դաւաճաններին դատում էին, կախաղան էին հանում, գնդակահարում էին։ Մեր երկիրը շարունակում է մնալ դաւաճանական խունտայի ձեռքում։

Ժողովուրդ, ումի՞ց եւ ի՞նչ ենք սպասում։

Մեր աչքի առջեւ, մեր հայրենիքի 121 քաղաքների ու գիւղերի բնակիչները իրենց ձեռքով այրեցին սեփական օջախներն ու բռնեցին գաղթի ճամփան։ Կամ բոլորս պէտք է դուրս գանք փողոց եւ օր առաջ ազատւենք դաւաճանական խունտայից, կամ Դադիվանքի, Քաշաթաղի, Բերձորի, Ծիծեռնակավանքի, Հադրութի, Շուշիի հրդեհւած տների կրակը մօտենալու է մեր օջախներն»,- գրել է Անուշաւան Դանիէլեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։