Այն ստորացուցիչ պահը, երբ տեսնում ես, որ երկրիդ ոչ բարով ղեկավարը դարձել է ադրբեջանական ժամանակակից երգիծական բանահիւսութեան գլխաւոր հերոս. այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը:
«alikonline.ir» - Այն ստորացուցիչ պահը, երբ տեսնում ես, որ երկրիդ ոչ բարով ղեկավարը դարձել է ադրբեջանական ժամանակակից երգիծական բանահիւսութեան գլխաւոր հերոս. այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել ԵՊՀ Արեւելագիտութեան ֆակուլտետի դեկան Ռուբէն Մելքոնեանը:
Նա մասնաւորապէս գրել է.
«Ադրբեջանում Փաշինեանին ծաղրում են նախագահ Ալիեւից մինչեւ հասարակ քաղաքացի, փոքրից մեծ, նրան են նւիրւում ծաղրական արեւելեան ժանրի երգեր, նա երգիծական հաղորդումների, սկեչերի, թատերական բեմադրութիւնների ներկայիս տրենդային կերպարն է (paşinyan noldu):
Իսկ Հայաստանում նրա թիմից, նրա իշխանութիւնից, «նրա քայլից» որեւէ արձագանք չկայ այդ վիրաւորանքներին եւ ծաղրին: Իհարկէ, սա հո Հայաստանի նախկին բոլոր նախագահներին, ազգային հերոսներին, գեներալներին անխնայ քննադատելու հարցը չի, որ շատ օպերատիւ ի կատար ածեն:
Սրանից կարելի է եզրակացնել, որ ներկայիս ապիկար վարչախմբի համար թշնամին միայն ներքին է, իսկ թուրքը եւ ադրբեջանցին մարդիկ են, որոնք «լաւն են», «կոնստրուկտիւ են», որոնց պէտք է ներել, որոնց հետ պէտք է համատեղ ապազգային ծրագրեր անել:
Ամօթ է, գոնէ սիմւոլիկ պատասխանեք ադրբեջանական համատարած ծաղրին եւ վիրաւորանքներին. Եթէ ոչ Հայաստանի պատիւվը պաշտպանելու, ապա գոնէ ձեր կուռքի հանդէպ ձեր պարտքը կատարելու գիտակցութիւնից ելնելով»: