Հա

Քաղաքական

03/12/2020 - 17:20

Վազգէն Մանուկեանը մէկ տարի անց կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ․ «Հայրենիքի փրկութեան շարժման» յայտարարութիւնը

Նիկոլ Փաշինեանը եւ նրա վարչախումբը, ըստ էութեան, երկիրը տարան կապիտուլիացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագոյն կորուստների առջեւ, փոշիացնելով տասնեակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տեւական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգութիւնը:

«alikonline.ir» - Նիկոլ Փաշինեանը եւ նրա վարչախումբը, ըստ էութեան, երկիրը տարան կապիտուլիացիայի՝ համայն հայ ժողովրդին կանգնեցնելով լրջագոյն կորուստների առջեւ, փոշիացնելով տասնեակ տարիների՝ մեր համազգային ձեռքբերումները, տեւական ժամանակով խոցելի դարձնելով ազգային անվտանգութիւնը: Կատարւածն ազգային աղէտ է եւ դաւաճանութիւն, որի քաղաքական ու իրաւական ամբողջական գնահատականը կը տրւի առաջիկայում:

Ն. Փաշինեանի եւ նրա վարչախմբի գործունէութեան իւրաքանչիւր ժամը մեր պետականութիւնը հիւծող եւ ՀՀ քաղաքացիների անվտանգութեանն ուղղւած սպառնալիք է: 

Ակնյայտ է, որ բոլոր ոլորտներում ձախողւած վարչախումբն անկարող է դիմագրավել աշխարհաքաղաքական մարտահրաւէրները, յաղթահարել երկրում օրաւոր խորացող  քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ հոգեբարոյական ճգնաժամը:

Նոր որակի իշխանութեան ձեւաւորումը հրամայական է:

Ելնելով ստեղծւած իրավիճակից, հաշւի առնելով հանրութեան լայն շրջանակների պահանջը, 17 կուսակցութիւնների խորհուրդը որոշել է ընդլայնել իր ձեւաչափը՝ ձեւաւորելով «Հայրենիքի փրկութեան շարժում»:

Շարժումը համահայկական է եւ վերկուսակցական: Շարժման խորհուրդը ներառում է կուսակցութիւնների, մտաւորականութեան եւ հասարակութեան լայն շրջանակների ներկայացուցիչների:

«Հայրենիքի փրկութեան շարժման» խորհուրդը յայտարարում է.

1. Շարժման նպատակն է սահմանադրական ճանապարհով օր առաջ ազատւել Հայաստանի աղէտաբեր վարչակազմից՝ ստեղծելով անցումային, հակաճգնաժամային կառավարութիւն, որը կը կանխի Հայաստանի պետականութեան կորուստը, կիրականացնի երկրի յետպատերազմեան առողջացումը, կաշխատի ազգային-պետական շահերի վրայ հիմնւած ներքին եւ արտաքին քաղաքականութեան, քաղաքացիների անվտանգութեան երաշխաւորման բարձրացման ուղղութեամբ եւ կը կազմակերպի արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ:

2. Որպէս անցումային կառավարութեան ղեկավար՝ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ, Խորհուրդն առաջադրում է Վազգէն Մանուկեանի թեկնածութիւնը, որն ունի հակաճգնաժամային կառավարման փորձ, արդիւնաւէտ բանակցութիւններ վարելու կարողութիւն, ներքին համերաշխութիւն եւ համազգային համախմբւածութիւն ապահովելու կամք ու վճռականութիւն:

3. Վազգէն Մանուկեանը վարչապետ դառնալուն պէս կասեցնելու է իր կուսակցական գործունէութիւնը, պարտաւորւում է առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին անձամբ չմասնակցել եւ չյաւակնել վարչապետի պաշտօնին: Միաժամանակ, նա ստանձնում է պարտականութիւն՝ մէկ տարի յետոյ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ՝ ԸՕ-ին համապատասխան հաւասար պայմաններ երաշխաւորելով քաղաքական բոլոր ուժերի համար:

4. Վարչապետի միասնական թեկնածուն՝ 2020 թ. դեկտեմբերի 5-ին, ժամը 15:00-ին, Ազատութեան հրապարակում հրաւիրւած համազգային մեծ հանրահաւաքին կը ներկայացնի նոր կառավարութեան առաջնահերթ գործողութիւնները եւ հակաճգնաժամային քայլերը:

Սիրելի՛ հայրենակիցներ, «Հայրենիքի փրկութեան շարժման»-ը իւրաքանչիւրիդ մասնակցութիւնն անհրաժեշտութիւն է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։