Հա

Քաղաքական

05/12/2020 - 08:25

««GPS-ով սահման գծելը պետական հանցագործութիւն է». Արթուր Վանեցեան»․ Pastinfo.am

«Կապիտուլիացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն յաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆօ»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը, յաւելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առեւանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտօնական Երեւանը չի արձագանքում։ Ալիեւը ցինիկ արտայայտութիւններ է անում ու Փաշինեանը անպատասխան է թողնում։

«alikonline.ir» - «Կապիտուլիացիայի փաստաթուղթը ստորագրած մարդը չի կարող հակադարձել իրեն յաղթած երկրի ղեկավարին»,- «Փաստինֆօ»-ի եթերում ասել է «Հայրենիք» կուսակցութեան նախագահ, ԱԱԾ նախկին տնօրէն Արթուր Վանեցեանը, յաւելելով, որ ադրբեջանական ԶՈՒ ներկայացուցիչները մտնում են հայկական բնակավայրեր, առեւանգում քաղաքացիներին, ծեծում, խոշտանգում, իսկ պաշտօնական Երեւանը չի արձագանքում։ Ալիեւը ցինիկ արտայայտութիւններ է անում ու Փաշինեանը անպատասխան է թողնում։

«Կամ նրա մէջ կայ պարտւողի բարդոյթ եւ նա չի կարողանում անցնել դա եւ պատասխանել, կամ կայ ինչ-որ պայմանաւորւածութիւն՝ ինչ որ բանի դիմաց՝ լռելու եւ յանձնելու մեր հայրենիքը հակառակորդին»։

Թէ ո՞րն է իրականութիւնը, պէտք է պարզի արդար քննութիւնը եւ տրւի յստակ պատասխաններ։

«Մենք այսօր ունենք շուրջ 500 կմ բաց սահման։ Հարաւային հատւածը՝ Ֆիզուլի, Ջաբրայիլ, Զանգիլան, Քարվաճառ՝ Սիւնիքի մարզը ամբողջութեամբ մնացել է անպաշտպան։ Այսօր ստրատեգիական բարձունքներ ենք զիջում՝ առանց մի կրակոցի, տրւում է նահանջի հրաման եւ ադրբեջանական զինուժը տեղակայւում է Գեղարքունիքի մարզի սահմաններին։ Նոյնը Լաչինի մասին է խօսքը։ Այսինքն, պետութիւն, որ կը զբաղւի անվտանգութեամբ՝ չկայ»։

Ըստ Վանեցեանի՝ սահմանամերձ նոր բնակավայրերից դուրս գտնւող մարդիկ չեն գիտակցում, որ թշնամին հասել է մեր տուն եւ րոպէ առաջ պէտք է անվտանգային միջոցառումներ իրականացւեն, որպէսզի ապահովւի ՀՀ քաղաքացիների անվտանգութիւնն եւ ՀՀ տարածքային ամբողջականութիւնը։

Իսկ ի՞նչ է նշանակում GPS-ով սահման գծել, Վանեցեանն ասաց՝ դա պետական յանցագործութիւն է։

«Սահման գծելու յստակ մեխանիզմներ կան եւ դա ողջ աշխարհում օգտագործւող մեխանիզմներ են։ Կան քարտէզներ, կան դեմարկացիայի միջոցառումներ, որտեղ մարդիկ գնում եւ կոնկրետ չափագրում են իրականացնում՝ գծելով պետական սահմանը։ Դա անգրագիտութիւն է։ Դրա համար եմ ասում՝ Փաշինեանը պայմանաւորւա՞ծ է անում, պարտաւորութիւննե՞ր ունի, թէ՞ ուղղակի անխելք է»։

Ըստ Արթուր Վանեցեանի՝ ՀՀ-ում խորը ճգնաժամ է բոլոր առումներով, իսկ ճգնաժամի յաղթահարման միակ ելքը՝ արագ եւ անցնցում կառավարութեան փոփոխութիւնն է։ Օր առաջ պէտք է իրականացւի Նիկոլ Փաշինեանի հեռացումն իշխանութիւնից, ձեւաւորւի թիմ, որ կը կարողանայ դժւար իրավիճակից երկիրը դուրս բերել։

«Դէ ֆակտօ ես համարում եմ՝ Փաշինեանն այլեւս չկայ որպէս վարչապետ եւ առհասարակ նա քաղաքական դիակ է։ Երկրորդ հարցը, որ նա այնքան անթասիբ եւ աներես մարդ է, որ բոլոր ճանապարհներով փորձում է կառչած մնալ աթոռից եւ ամէն ինչ անում է իշխանութիւնը պահելու համար, բայց հասարակութեան լայն շերտերում կայ յստակ պահանջ, որ Փաշինեանը պէտք է գնայ»,- ասաց Արթուր Վանեցեանը։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։