Հա

Քաղաքական

05/12/2020 - 12:20

«Սեփական ոչնչութեան գիտակցում՝ այդպէս կանւանէի Փաշինեանի առաւօտեան ուղերձը»․ Արփինէ Յովհաննիսեան

Պետականութիւն ու պետութիւն ունենում են ոչ թէ, որ երկրային կեանքը դառնայ դրախտ, այլ որպիսի այն չվերածւի դժոխքի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխօսնակ Արփինէ Յովհաննիսեանը:

«alikonline.ir» - Պետականութիւն ու պետութիւն ունենում են ոչ թէ, որ երկրային կեանքը դառնայ դրախտ, այլ որպիսի այն չվերածւի դժոխքի: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխխօսնակ Արփինէ Յովհաննիսեանը:

«Սեփական ոչնչութեան գիտակցում՝ այդպէս կանւանէի առաւօտեան ուղերձը։

Պետականութիւն ու պետութիւն ունենում են ոչ թէ, որ երկրային կեանքը դառնայ դրախտ, այլ որպիսի այն չվերածւի դժոխքի։

Այսպէս կը նկարագրէի Ռոբերտ Քոչարեանի հարցազրոյցի առանցքը։

Ստացւեց պատասխանը՝ ինչու մենք այն ժամանակ յաղթեցինք, իսկ հիմա պարտւեցինք։ Եւ ուրեմն՝

ԵԹԷ համարում ես, որ պարտւել ու ծնկի է իջել նիկոլը, այլ ոչ թէ զինւորը

ԵԹԷ սիրում ես Մոնթէին, այլ ոչ թէ նրա կերպարը պղծողին

ԵԹԷ ուզում ես ինքդ լաւ ապրել, այլ ոչ թէ ուրախանալ ուրիշի վատով

ԵԹԷ Հայաստանը տուն է, այլ ոչ ամառանոց

ԵԹԷ համարում ես, որ արժանապատւութեան ու թասիբի սիմւոլը ադրբեջանցի տականքի առջեւ չխոնարհւող հայ տղամարդն է, այլ ոչ թէ այդ ու միւս տղամարդկանց վախկոտ անւանող դասալիքը

ԵԹԷ հայ ժողովրդին համարում ես յաղթող, այլ ոչ թէ ադրբեջանցու առաջ ծնկի եկած ազգ

ԵԹԷ համարում ես, որ ոչ մի զինւոր չի զոհւել յանուն ոչնչի, չի վիրաւորւել ու չի կռւել յանուն ոչնչի

ԵԹԷ ուզում ես աշխարհում քեզ նայելիս ոչ թէ խղճան, այլ յարգեն

ԵԹԷ ուզում ես հետագայ յաղթանակ տեսնել, այլ ոչ թէ միայն պարտութեան հետեւանքների համար փող մուրալ,

Յանուն արժանապատւութեան, յանուն հայրենիքի, յանուն հաւաքական յաղթանակների։

Արի՜ Ազատութեան հրապարակ։ Այսօր՝ 15։00։

Տանը մի՜ մնայ, քո տեղը հրապարակում կարող ես լինել միայն դու։

Հայրենիքը փրկողը կարող ես լինել միայն դու»,- գրել է նա։ 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։