Հա

Քաղաքական

05/12/2020 - 13:20

Շուշի թշնամու դիւերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ Արգիշտի Քեարամեանը ինկասացիայի մեքենայով լքել է քաղաքը

Mediaport-ի աղբիւրների հաղորդմամբ՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ տնօրէնի պաշտօնից ազատւած Արգիշտի Քեարամեանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնւել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանութեան բանակի բունկեր՝ ներկայ գտնւելով ռազմական գործողութիւնների քննարկմանը։

«alikonline.ir» - Mediaport-ի աղբիւրների հաղորդմամբ՝ դեռեւս հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱԱԾ տնօրէնի պաշտօնից ազատւած Արգիշտի Քեարամեանն անհասկանալի պատճառներով շարունակել է գտնւել Արցախում։ Նա գնդապետի համազգեստով ազատ ելումուտ է ունեցել Պաշտպանութեան բանակի բունկեր՝ ներկայ գտնւելով ռազմական գործողութիւնների քննարկմանը։

«Աւելին` նոյեմբերի սկզբին նա նշանակւել է Շուշի պաշտպանութեան կազմակերպման պատասխանատուի տեղակալ եւ տեղափոխւել Շուշի։ Երբ ՊՆ նորանշանակ հրամանատար Միքայէլ Արզումանեանն առարկել է Արայիկ Յարութիւնեանին՝ նշելով, որ անթոյլատելի է որեւէ ռազմական փորձ չունեցող Քեարամեանին նշանակել այդպիսի պատասխանատու պաշտօնին, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն ասել, որ դա Նիկոլ Փաշինեանի ուղղակի յանձնարականն է։

Սակայն ադրբեջանական առաջին փոքրաթիւ դիւերսիոն խմբի ներթափանցումից ժամեր առաջ՝ նոյեմբերի 6-ի վաղ առաւօտեան, Արգիշտի Քեարամեանը յայտնել է, որ Արցախում իր պարտականութիւններն ամբողջութեամբ կատարւած են եւ, նստելով ինկասացիայի մեքենան, հեռացել է Շուշիից։

Յիշեցնենք, որ Արգիշտի Քեարամեանին պատերազմի ընթացքում ՀՀ ԱԱԾ տնօրէնի պաշտօնից հեռացման պատճառների վերաբերեալ որեւէ պաշտօնական պարզաբանում չի տրամադրւել։

Արգիշտի Քեարամեանի անւան հետ է կապւած նաեւ ազգութեամբ ադրբեջանցի` Իրանի բազմաթիւ քաղաքացիների ՀՀ անձնագրեր տրամադրելու սկանդալային պատմութիւնը, որը եւս մինչ օրս չի պարզաբանւել»,- հաղորդում է Mediaport ալիքը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։