Հա

Քաղաքական

06/12/2020 - 12:45

««Յեղափոխութեան» կեղծ թեզերը». Ստեփան Դանիէլեան

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է. 

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

««Յեղափոխութեան» կեղծ թեզերը - ինչպէս էին ժողովրդին յիմարեցնում

1. Նոր Հայաստան - Հին Հայաստան,

2. Նոր Սերունդ - Հին սերունդ,

3. Քաղաքակիրթ աշխարհ - Ոչ քաղաքակիրթ աշխարհ,

- եւ վերջապէս՝ եւրոռեմոնտ։

Հիմա փորձենք առանձին - առանձին դիտարկել։

1. Կայացած երկրները յենւում են իրենց ազգային աւանդոյթների վրայ, բնականաբար, դրանք կատարելագործելով։ Բրիտանիան ամենապահպանողական, եւ միեւնոյն ժամանակ առաջաւոր երկրներից է։ Բրիտանացիները հպարտանում են իրենց իրաւապահ համակարգի կայացւածութեամբ, համալսարանների ու քոլեջների հնութեամբ, նախորդ սերունդների ստեղծած արժէքներով։ Որքան հին է համալսարանն, այնքան աւելի հեղինակաւոր է, որքան հին է առանձնատունն, այնքան բարձր է գինն, իսկ տներում նախկին սերունդների դիմապատկերներն են կախում։

Չի կարող լինել Նոր Բրիտանիա, որը չյենւի Հին Բրիտանիայի վրայ։ Նոյնը կարելի է ասել Չինսատանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի մասին։ Հին Հայաստան - Նոր Հայաստան կեղծ թեզը մշակւել է Հայաստանից հեռու ափերում, մեզ պառակտելու համար' ամաչելու ու մերժելու նախորդ սերունդներին։ Գուցէ մեզ հոգեբանօրէն պատրաստում էին պարտութեանը, նախօրօք մեղաւորներ նշանակելով։

2. Նոր սերունդ - Հին սերունդ։ Չի կարող երկնքից յայտնւել ինչ-որ նոր սերունդ, ունենալով առաքինութիւն ու հմտութիւններ։ Ցանկացած նոր սերունդ հնից վերցնում է լաւագոյնն իր կողմից աւելացնելով նորն ու դրանք փոխանցում յաջորդներին։ Այսօրւայ Ազգային Ժողովի ու կառավարութեան «նոր սերնդին» նայելով այս պարզ ճշմարտութիւնն ակնյայտ է դառնում՝ դրանք տգիտութեան ու ոչ պրոֆեսիոնալիզմի փառատօնի նմուշներ են։ Ցանկացած տաղանդաւոր երիտասարդի կողքին հմուտ մաեստրօ պէտք է լինի։

Հիմա նոյնպէս փորձում են այդ թեզը առաջ տանել, ըստ երեւոյթի Հայաստանի գլխին նոր փորձութիւններ են պատրաստւում։

3. Ոչ ժողովրդավարակ Ադրբեջանն աւելի լաւ էր նախապատրաստւել պատերազմին, քան իրեն ժողովրդավարական յայտարարած «Նոր Հայաստանը»։ Առհասարակ, Հարաւ-Արեւելեան Ասիան ռացիոնալութեամբ ու առաջադիմութեամբ աւելի մեծ յաջողութիւններ է գրանցում, քան Հին Եւրոպան։ Չկան առաջաւոր երկրներ, այլ կան մրցունակ ու աւանդոյթներ ունեցողներ։

4. Վերջապէս եւրոռեմոնտի մասին։ Իւրաքանչիւր երկիր ունի իր ուրոյն ճանապարհը եւ ոչ մի եւրոռեմոնտ որեւէ երկրի «Եւրոպա» չի դարձնի։ Ոչ ոքի պէտք չի նմանակել, սակայն վերցնել ուրիշների լաւն ու օգտակարը, պարտադիր է»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։