Հա

Քաղաքական

06/12/2020 - 13:35

«Մենք պէտք է մեր արժանապատւութիւնը փրկենք Նիկոլին «ո՛չ» ասելով, այլապէս Ադրբեջանում տօնն անդադար կը շարունակւի, իսկ մեր սգի ու ծնկած վիճակի վերջը չի գայ». Անդրանիկ Թեւանեան

Մենք պէտք է մեր արժանապատւութիւնը փրկենք Նիկոլին «ո՛չ» ասելով, այլապէս Ադրբեջանում տօնն անդադար կը շարունակւի, իսկ մեր սգի ու ծնկած վիճակի վերջը չի գայ, ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիկա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«alikonline.ir» - Մենք պէտք է մեր արժանապատւութիւնը փրկենք Նիկոլին «ո՛չ» ասելով, այլապէս Ադրբեջանում տօնն անդադար կը շարունակւի, իսկ մեր սգի ու ծնկած վիճակի վերջը չի գայ, ֆէյսբուքեան իր էջում գրել է «Պոլիտէկոնոմիկա» հետազօտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թեւանեանը:

«Ես խոստացել եմ, որ որպէս ՀՀ քաղաքացի Հայաստանի ու բոլորիս ճակատի վրայից մաքրելու եմ ամօթի ու պարտութեան խարանը, այսինքն՝ վարչապետի սենեակից վռնդելու եմ Նիկոլ Փաշինեանին։ Ամէն մէկս պէտք է այս կոդով առաջնորդւի։

Դա այն անհրաժեշտ նւազագոյնն է, որ արժանապատւութիւն ունեցող մարդը պէտք է անի խայտառակ կապիտուլեացիայից յետոյ։

Քանի դեռ Ն․ Փ․-ն է պետութեան ղեկին, մեր երկիրը կենթարկւի թուրքական ներխուժման։

Քանի դեռ Ն․Փ․-ն է պետութեան ղեկին է, աղէտը շարունակւելու է, գերիների հարցը չի լուծւելու, երկիրը կոլապսից դուրս չի գալու, Հայաստանի սահմանները դառնալու են խոցելի, մեր տներն՝ անպաշտպան, խորանալու է սոցիալ-տնտեսական ճգնաժամը, կանգնելու ենք հումանիտար ճգնաժամի առաջ։ Ի վերջոյ՝ կորցնելու ենք պետութիւնը եւ դառնանք աշխարհով մէկ ցրւած ազգ։

Ես համոզւած եմ, որ Ազատութեան հրապարակում հաւաքւած շուրջ 30 հազար քաղաքացիների պէս մտածողները հարիւրապատիկ շատ են։

Սփիւռքում, Արցախում ու Հայաստանում արժանապատիւ մարդիկ միլիոններով են չափւում։ Նրանցից խնդրում ու պահանջում եմ ոտքի կանգնել։ Դուրս գալ տանից ու ցոյց տալ, որ մենք չենք հանդուրժելու ստորութիւնը, դաւաճանութիւնը, անգրագիտութիւնը:

Մեզ թուրքն ու ադրբեջանցին Նիկոլի օգնութեամբ ծնկի են բերել, բայց չեն սպանել մինչեւ վերջ։ Հետեւաբար՝ պէտք է ոտքի կանգնել։ Ոտքի կանգնել, որ ապրենք, արարենք ու առաջ գնանք։

Ադրբեջանը պատրաստւում է դեկտեմբերի 10-ին զինւորական շքերթ անցկացնել։ Իրենց յաղթանակն են նշելու՝ հայկական կողմից վերցւած զինտեխնիկայի ցուցադրմամբ։ Դա տիեզերական խայտառակ տեսարան է ապահովելու մեզ համար։ Ամօթից գետինն եմ ուզում մտնել՝ չտեսնելու համար այդ ամենը։

Սիրտս պայթում է, երբ պատկերացնում եմ, որ մեր պարտութեան խորհրդանիշը վարչապետի սենեակից անուղղակիօրէն մասնակցելու է ազերիների այդ զօրահանդէսին՝ տասնապատկելով մեր ցաւը, մեր կորուստները:

Ես առաջարկում եմ այն նւազագոյն հակադարձումը, որ մենք կարող ենք անել Ադրբեջանին։ Մենք պէտք է մեր արժանապատւութիւնը փրկենք Նիկոլին «ո՛չ» ասելով, նրան Հայաստանի վրայից մաքրելով։ Այլապէս Ադրբեջանում տօնն անդադար կը շարունակւի, իսկ մեր սուգն ու ծնկած վիճակի վերջը չի գայ։

Եւ այսպէս, ԺՈՂՈՎՈՒ՛ՐԴ, ՈՏՔԻ՛։

Օրինակ վերցնենք հերոսական Սիւնիքի քաղաքներից, որոնց ղեկավարները պահանջում են Նիկոլի ու կառավարութեան հրաժարականը։

Որպէս ՀՀ քաղաքացի դիմում եմ բոլոր մարզպետներին, համայնքապետերին։ Դիմում եմ իմ հայրենակիցներին։ Դիմում եմ ու խնդրում։

Գիւմրի՛, ոտքի՛

Վանաձո՛ր, ոտքի՛

Իջեւա՛ն, ոտքի՛

Տաշի՛ր, ոտքի՛

Արմաւի՛ր, ոտքի՛

Ոսկեպա՛ր, ոտքի՛

Աբովեա՛ն, ոտքի՛

Վա՛յք, ոտքի՛

Գաւա՛ռ, ոտքի՛

Վարդենի՛ս, ոտքի՛

Դիլիջա՛ն, ոտքի՛...»,- գրել է Թեւանեանը: 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։