Հա

Քաղաքական

06/12/2020 - 13:40

«Արարատ Միրզոյեանը կոչ էր անում ինչ-որ մէկի հետ «չշշկռել» գերագոյն հրամանատարին». Արփինէ Յովհաննիսեան

Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինեանը ցոյց տւեց, որ սեփական խայտառակ ձախողումների մէջ մարդկանց մեղադրելուց բացի այլ բանի ունակ չէ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ արդարադատութեան նախկին նախարար Արփինէ Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ուղիղ եթերում արւած յայտարարութեանը, թէ նախկին իշխանութիւններն են ձախողել դիւանագիտութիւնը, իսկ իր իշխանութիւնը նախկինների ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն է ձախողել։

«alikonline.ir» - Այս տարիների ընթացքում Նիկոլ Փաշինեանը ցոյց տւեց, որ սեփական խայտառակ ձախողումների մէջ մարդկանց մեղադրելուց բացի այլ բանի ունակ չէ։ Այս մասին News.am-ի հետ զրոյցում ասաց ՀՀ արդարադատութեան նախկին նախարար Արփինէ Յովհաննիսեանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինեանի ուղիղ եթերում արւած յայտարարութեանը, թէ նախկին իշխանութիւններն են ձախողել դիւանագիտութիւնը, իսկ իր իշխանութիւնը նախկինների ձախողումների բեռի տակից դուրս գալու փորձերն է ձախողել։

«Նա հերթական անգամ անամօթաբար ստում է, քանի որ նախկին իշխանութիւններին մեղադրելով պէտք է ցոյց տայ գէթ մէկ փաստաթուղթ, որտեղ եղել են նման խայտառակ ձեւակերպումներ, որտեղ եղել է Շուշիի, Հադրութի հանձնման վերաբերյալ դրույթ, որտեղ եղել է Սյունիքի մարզում բազմաթիւ տարածքների յանձնման, Սոթքի՝ Հայաստանի տարածքի հատւածից յանձնման կամ Սիւնիքով անցնող միջանցքի մասին որեւէ դրոյթ: Նա լաւ կանի ցոյց տայ, բաւական է ուղղակի մեղադրել, ընդ որում՝ եթէ նոյնիսկ իրեն թողած լինէինք ինչ-որ վատ փաստաթուղթ, որն այդպէս չի, որտեղ ինքը երկուսուկէս տարում ձախողել էր դրա շտկումը եւ որը յանգեցրել է նման ողբերգութեան, դա նշանակում էր, որ ինքը պէտք է հեռանայ՝ լուռ, գլխիկոր, հասկանալով, որ ինքը հայ ժողովրդի առաջ մեծ մեղք է գործել՝ անկախ նրանից՝ մարդիկ դա այս պահին գիտակցում, ընդունում են, թէ ոչ, իր կողքն են, թէ ոչ։ Փաստը մնում է փաստ, որ նա ծախել է մեր հայրենիքը անգրագիտութեան, ապիկարութեան, անհաւասակշիռ վարքի պատճառով եւ նաեւ տարրական կանոնները չիմանալու պատճառով»,- ասաց Արփինէ Յովհաննիսեանը։

Իր ուղերձում Փաշինեանը մի ուշագրաւ յայտարարութիւն էր արել, թէ մարտերում ձախողումների համար պատասխանատւութիւնը դնում են իր վրայ, եւ նշել էր, թէ «վարչապետը մա՞րտ է ղեկավարել, միանձնեայ որոշո՞ւմ է կայացրել»։ Արփինէ Յովհաննիսեանի դիտարկմամբ՝ այս յայտարարութեամբ Փաշինեանը փորձեց պարտութեան պատասխանատւութիւնը դնել ՀՀ ԶՈՒ-ի վրայ։

«Նա եւ Արցախի նախագահի նախկին սիմւոլ Արայիկ Յարութիւնեանը բանակին, զինւորին մեղադրելուց բացի ոչինչ չեն անում։ Փաշինեանը բոլորի վրայ մեղքը կը բարդի, բայց իր վրայ պատասխանատւութիւն չի վերցնի։ Յարգելի պարոն Փաշինեան, ախր Դուք գերագոյն գլխաւոր հրամանատար էք, որին ինչ-որ մէկի հետ չշշկռելու կոչ էր անում ձեր ԱԺ-ի նախագահը, իսկ գերագոյն գլխաւոր հրամանատարը երկու ֆունկցիա ունի՝ ինքը պիտի մոբիլիզացներ ամբողջ պետութեան ռեսուրսը, իսկ ինքը մարդկանց թողեց կամաւորների յոյսին, 18 տարեկան երեխաներին տարաւ ԱԹՍ-ների տակ սպանեց, քաջ գիտակցելով՝ ինչ պատերազմ է սա, երկրորդ գործառոյթը, որը նա ձախողել է՝ այն է, որ պատերազմը չկանգնեցրեց ՝ գիտակցելով, թէ Հայաստանը ինչ քաղաքական, դիւանագիտական, սոցիալական, ռազմական եւ բոլոր ոլորտներում ինչ ռեսուրսներ ունի, հետեւաբար ոչ մի կերպ չի ստացւի իր ուսերից մեղքը բարդել ինչ-որ մէկի վրայ։ Մարդ պէտք է տղամարդկութիւն ունենայ՝ իր սխալների պատասխանատւութիւնն իր վրայ վերցնելու համար»,- նշեց նա։

«Հայրենիքի փրկութեան շարժումը» յայտարարեց, որ իրենց վարչապետի միասնական թեկնածուն Վազգէն Մանուկեանն է։ Այդ թեկնածութիւնը շատ քննադատւեց։ Արփինէ Յովհաննիսեանը Վազգէն Մանուկեանի թեկնածութեանը կողմ է, շեշտում է՝ պատերազմը չի աւարտւել, մենք այսօր անվտանգութեան խնդիր ունենք, թուրքը Հայաստանում է, իսկ նա կարող է անվտանգութիւն ապահովել։

«Փաշինեան Նիկոլը ամենամեծ վատութիւնը որ արել է՝ մեզ բաժանելն է սեւերի ու սպիտակների, ներկայ ու նախկինների , թալանչիների եւ ոչ թալանչիների միջեւ, ընդ որում՝ ամենանախկինն ինքն էր։ Հիմա մեզ պէտք է մարդ, ով ունի պետական կառավարման համակարգի մասին պատկերացում, փորձառութիւն, ով կարող է այս պահին բանակցել, որովհետեւ եթէ մի անգամ թուրքի առաջ ծնկի ես եկել, երկրորդ անգամ ծնկի իջնելն անխուսափելի է։ Կարծում եմ, որ Վազգէն Մանուկեանը իր ամբողջ կենսագրութեան ընթացքում ցոյց է տւել, որ ինքը սուր եզրերը հարթող է եւ ոչ թէ բոլորին իրար հետ թշնամացնող։ Այս պահի դրութեամբ ճիշտ թեկնածութիւն է, մի անգամ ժողովուրդն անմնացորդ սիրեց մէկին եւ մենք տեսանք, թէ էդ սիրոյ արդիւնքում ինչ եղաւ»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի հարցում քաղաքական ուժերը միաձայն են, բայց վարչապետի թեկնածուի հարցում՝ ոչ։ «Լուսաւոր Հայաստան» խմբակցութեան վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքեանն է։ Արփինէ Յովհաննիսեանը յոյս ունի, որ ԼՀԿ-ն կը տեսնի՝ ժողովուրդը փողոցում հաւաքւել է ոչ թէ Էդմոն Մարուքեանի համար, այլ Նիկոլ Փաշինեանի հեռանալու եւ կոնկրետ թեկնածուի համար։

«Յուսով եմ, որ կը գայ այն գիտակցումը, երբ նրանք պէտք է միաւորւեն, որովհետեւ չեմ կարծում, որ սա այն պահն է որտեղ պէտք է փորձես երկու կողմերից իւրաքանչիւրին էլ թանկ ներկայացնես քեզ, որովհետեւ եթէ «Իմ քայլը» կարողանայ պահպանել Նիկոլ Փաշինեանին, ապա կը պահպանի նրան, բայց, եթէ ստիպւած լինի ընտրել այլ վարչապետ ու ընտրի էդմոն Մարուքեանին, դա նշանակում է, որ ինչ-որ առումով Նիկոլ Փաշինեանն ու Էդմոն Մարուքեանը հաւասար հարթութեան վրայ են իմքայլականների համար։ Երբ իրենք հանդէս են գալիս վարչապետի հրաժարականի պահանջով, յոյս ունեմ, որ դա ոչ թէ երրորդ ճանապարհ է դէպի Էդմոն Մարուքեանի վարչապետութիւն՝ Նիկոլ Փաշինեանի թոյլտւութեամբ, այլ ընդամենը Էդմոն Մարուքեան քաղաքական գործչի կարեւորութեան ընդգծում է եւ ոչ ամենեւին համագործակցութիւն Նիկոլ Փաշինեանի հետ»,- ասաց նա։

Արփինէ Յովհաննիսեանի դիտարկմամբ՝ եթէ ոստիկանութիւնը, իրաւապահ մարմինները ենթարկւեն Նիկոլ Փաշինեանի քմահաճոյքներին, ապա արիւնը անխուսափելի կը լինի։

«Բայց ես տեսնում եմ, որ ժողովրդի ցասումն աւելի ու աւելի է մեծանում, նա չի թողնում, որ երկիրը խաղաղւի, եւ երկիրը խաղաղ չի լինելու, քանի դեռ ինքը չի գնացել, հետեւաբար մարդիկ հասկանում են, ինչպէս օրինակ՝ Արմէն Սարգսեանը վերջերս ոստիկանութեանը կոչ էր անում զերծ մնալ սադրիչ եւ բռնութեանն ուղղւած գործողութիւններից։ Կարծում եմ՝ ոստիկանութիւնը կը կանգնի ժողովրդի կողքին՝ իր հայրենիքի համար եւ բռնութիւն չի լինի եւ Նիկոլ Փաշինեանը կը հեռանայ իր կամքին հակառակ, ինչը ներառում է նաեւ անցնցում հեռացում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։