Հա

Քաղաքական

06/12/2020 - 13:45

Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին միացել են ՀՀ 3 մարզերի աւելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր

Դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սիւնիք, Արարատ, աւելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։

«alikonline.ir» - Նոյեմբերի 9-ից ստորագրւած կապիտուլեացիոն համաձայնագրից յետոյ, որով Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանաւորւածութիւն են ձեռք բերւել եւ որով Ադրբեջանին են անցնում Արցախի եօթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառութեամբ մի գիւղի, գիւղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպէս նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գիւղերը, ՀՀ բազմաթիւ քաղաքացիներ, այս թւում տեղական ինքնակառավարման ներկայացուցիչներ, պահանջում են Նիկոլ Փաշինեանի եւ իր վարչախմբի հրաժարականը։

Ըստ Tert.am-ի՝ դեկտեմբերի 6-ի դրութեամբ՝ Նիկոլ Փաշինեանի հրաժարականի պահանջին միացել են 3 մարզերի՝ Կոտայք, Սիւնիք, Արարատ, աւելի քան 21 համայնքներ եւ 149 բնակավայրեր։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։