Հա

Քաղաքական

07/12/2020 - 12:40

«Արդեօ՞ք հիմա է այդ ճիշտ պահը». Ստեփան Դանիէլեան

Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Չգիտեմ, թէ որքանով է ճիշտ այն տեղեկութիւնը, որ Նիկոլը դէմքն ու իշխանութիւնը փրկելու համար պատրաստւում է ճանաչել Արցախի անկախութիւնը, սակայն դա կը լինի իր հերթական սրիկայութիւնը։

Ինչու։

Ես միշտ եղել եմ Արցախի անկախութեան ճանաչման կողմնակիցը եւ համարել եմ, որ դրա ամենաճիշտ ժամանակը եղել է 1994 թւականը։ Դա ճիշտ կը լինէր անել Ապրիլեան պատերազմի ժամանակ, նաեւ այս պատերազմի ամենաառաջին օրերին։

Խնդիրն ոչ միայն ճանաչելն է, այլ դրա համար ճիշտ պահն ընտրելը։

Արդեօք հիմա է այդ ճիշտ պահը, երբ Արցախն ու Հայաստանն այս վիճակում են, երբ միջազգային վիճակը դրա համար ամենանպաստաւոր չի։ Արդեօք հաշւել են հնարաւոր հակաքայլերը Արցախի վերաբնակեցման այս դժւար փուլում։

Արդեօք զոնդաժ արել են միջազգային խաղացողների պահւածքը, արդեօք գիտեն, թէ ասենք այս երկու ամսւայ ընթացքում ինչ հնարաւոր զարգացումներ են լինելու մեր տարածաշրջանում։

Վստահ եմ, որ ոչ։ Եթէ դա ճիշտ է, ապա Արցախը վերջնականապէս հարւածի տակ դնելու համար է դա արւում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։