Հա

Քաղաքական

07/12/2020 - 12:45

ՍԴՀԿ. «Ցանկացած օր Փաշինեանի ղեկավարութեամբ էլ աւելի է արագացնում մեր պետականութեան անդունդ գլորւելու գործընթացը»

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի վարչութիւնը տարածել է յայտարարութիւն, որտեղ ասւած է.

«alikonline.ir» - Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութեան Հայաստանի վարչութիւնը տարածել է յայտարարութիւն, որտեղ ասւած է. 

«Հայրենակիցներ, խայտառակ կապիտուլացեայից եւ դրան նախորդած, ինչպէս նաեւ յաջորդած ողբերգական իրադարձութիւնների արդիւնքում մենք կանգնած ենք պետականութեան կորստի առջեւ.

Հայրենազրկումը, տասնեակ հազարաւոր փոխստականների առկայութիւնը, մեր տղաների գերի եւ անյայտ կորած լինելու հանգամանքը, ինչպէս նաեւ ներքաղաքական խայտառակ լարւածութիւնը ամբողջացնում է այս ողբերգական պատկերը։

Պատմաքաղաքական հրամայական է, որ Հայաստանն այս ծայրայեղ վիճակին հասցրած կառավարութիւնը եւ վարչապետ Փաշինեանը օր առաջ հրաժարական տան։

Ցանկացած օր Փաշինեանի ղեկավարութեամբ էլ աւելի է արագացնում մեր պետականութեան անդունդ գլորւելու գործընթացը, միեւնոյն ժամանակ հրապարակում հանրահաւաք անցկացնող քաղքական ուժերի հռետորաբանութիւնը էլ աւելի է սրում ներքաղաքական բախումների տանելու կործանարար հնարաւորութիւնը։

Արդ ելնելով ստեղծւած իրավիճակից Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը պահանջում է.

1. Սահմանադրական ճանապարհով Ն. Փաշինեանի կառավարութեան հրաժարականը,

2. Խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի քաղաքական կոնսուլտացիաների արդիւնքում ժամանակաւոր կառավարութեան ստեղծում, որը կարող է աշխատել այն խորհրդարանի հետ, որը դէ իւրէ եւ դէ ֆակտօ այս պահին գոյութիւն ունի,

3. Սերտ համագործակցելով մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնութեան հետ ԶՈՒ-ն դուրս բերել առկայ կոլապսային վիճակից Հայաստանի սահմանների անվտանգութեան ապահովման համար,

4. Արտաքին անվտանգութեան եւ կայունութեան հասնելով իսկ կազմակերպել արտահերթ խորհրդարանական ընտրութիւններ»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։