Հա

Քաղաքական

07/12/2020 - 13:30

Ոսկանեան. «Դադիվանքի ինքնահռչակ քարոզիչ անձը պէտք է պարզաբանի՝ քրիստոնէական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ եւ ո՞ւմ համար է քարոզելու»

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է.

«Ըստ Բաքւի բռնապետի քարոչամեքենայի՝ Դադիվանքում քարոզիչ (sic!) է նշանակւել ոմն Ռաֆիկ Դանաքարի (պապը հաստատ ունեցել է «-եան»-ով ազգանուն), որը «Աղւանա-ուտիական քրիստոնեայ-ուղղափառ համայնք» ՀԿ-ի փոխնախագահն է։

Ակնյայտ է, որ նշւած ՀԿ-ն հերթական արհեստածին կառոյցն է, ինչը երևում է հէնց անւանումից, եւ ստեղծւել է բացառապէս հակահայկական քարոզչական նպատակներով՝ չունենալով որեւէ աղերս եկեղեցական գործերի հետ։

Յատկանշական է, որ Ադրբեջանի ուտիական համայնքն աւանդաբար եղել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետեւորդ։ Հաւանաբար հէնց սա էր պատճառը, որ ժամանակին Մոսկւայի եւ Համայն Ռուսիոյ պատրիարք Ալեքսէյ Բ-ն հրաժարւել էր այդ համայնքն ընդունել Ռուս Ուղղափառ Եկեղեցու հոտի շարքերը։

Ըստ այդմ, որեւէ «աղւանա-ուտիական քրիստոնեայ-ուղղափառ եկեղեցու» գոյութեան մասին խօսք անգամ լինել չի կարող։ Նման եկեղեցի ուղղակի չկայ, իսկ Դադիվանքի ինքնահռչակ  քարոզիչ («պաշտօնին» աշեցէ՛ք) կոնկրետ անձը պէտք է յստակօրէն պարզաբանի՝ քրիստոնէական ո՞ր եկեղեցու ներկայացուցիչն է, ի՞նչ իրաւունքով, ի՞նչ եւ ո՞ւմ համար է քարոզելու հայկական հռչակաւոր սրբատեղիում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։