Հա

Քաղաքական

09/12/2020 - 13:45

«Ով է Բաքւից գաղտնի եկել Երեւան․ Փաշինեանը կասկածելի խաղի մէջ է». Politik.am

Politik.am-ը գրում է.

«Երբ պատերազմից առաջ ադրբեջանական պետական լրատւամիջոցները տեղեկատւութիւն տարածեցին, որ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ գաղտնի բանակցութիւններ են եղել, որը սկսել է հայկական կողմի նախաձեռնութեամբ` շատերը չհաւատացին, որ սա հաւանական տեղեկատւութիւն է։ 

«alikonline.ir» - Politik.am-ը գրում է.

«Երբ պատերազմից առաջ ադրբեջանական պետական լրատւամիջոցները տեղեկատւութիւն տարածեցին, որ Նիկոլ Փաշինեանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ գաղտնի բանակցութիւններ են եղել, որը սկսել է հայկական կողմի նախաձեռնութեամբ` շատերը չհաւատացին, որ սա հաւանական տեղեկատւութիւն է։ Պատերազմը սակայն փոխել է իրերի դրութիւնը։ Կէսգիշերին դաւաճանական փաստաթուղթ ստորագրած Նիկոլ Փաշինեանից սպասելի է ամէն բան։ Ու հիմա շատերը կարծում են, որ Ալիեւ-Փաշինեան գաղտնի պայմանաւորւածութիւններ կան, որոնց մասին հանրութիւնը տեղեակ չէ։

Նման պնդումներ անողների օգտին է խօսում այն հանգամանքը, որ պատերազմի ընթացքում եւ դրանից յետոյ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինեանը երբեք չի արձագանքել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ամբարտաւան պահւածքին, անգամ այն դէպքում, երբ թշնամական երկրի ղեկավարը իր վրայ մատ էր թափ տալիս։

Այսօր արձանագրւած փաստը նոր կասկածներ է առաջ բերում։ Ժամեր առաջ Բաքւից Երեւան է եկել (արդէն վերադառնում է) մասնաւոր մի ինքնաթիռ։ Առաջին անգամ է, որ Բաքու-Երեւան ուղիղ թռիչք է իրականացւում։ Բիզնես դասի ինքնաթիռը պարզ է շարքային որեւէ մէկին չի, որ բերում է Երեւան։ Ու հիմա հարց է առաջանում, թէ ինչ են պայմանաւորւում Բաքուն եւ Երեւանը, որ այցի անհրաժեշտութիւն է առաջացել, գուցէ նաեւ փոխադարձ այցի։

Փաշինեանը ակնյայտօրէն կասկածելի խաղի մէջ է մտել, որ կարող է տխուր վերջաբան ունենալ Հայաստանի Հանրապետութեան անվտանգութեան, գուցէ նաեւ գոյութեան իմաստով։  Այս պարագայում հանրութիւնը պարտաւոր է աջակցել ընդդիմութեանը, որպէսզի ժամ առաջ վարչապետի պաշտօնից հեռացւի Նիկոլ Փաշինեանը»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։