Հա

Քաղաքական

10/12/2020 - 11:25

«Ներկայ իշխանութեան ներկայացուցիչները վստահ են, որ դրսում շատ լուրջ տանիք ունեն». Դանիէլեան

Ստեփան Դանիէլեանի դիտարկմամբ` գործող իշխանութիւնների պահւածքը կարող է ունենալ երկու բնութագրիչ. առաջինն անձնական անվտանգութեան զգացողութիւնն է, քանի որ իշխանութեան ներկայացուցիչները վստահ չեն իրենց ապագայի հանդէպ, ուստի փորձում են ամէն կերպ պահպանել իշխանութիւնը։ Ըստ նրա` անվտանգութեան երաշխիք կարող է լինել ընդդիմութեան յայտարարութիւնը, որ խորհրդարանը կը գործի մէկ տարի, եւ Վազգէն Մանուկեանի առաջարկը, որ եթէ «Իմ քայլում» կան մասնագէտներ, նրանք նոյնպէս կը մնան կառավարութիւնում։

«alikonline.ir» - Քաղաքագէտ Ստեփան Դանիէլեանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, վարչապետի հրաժարականի թեմային եւ իրադարձութիւնների հնարաւոր հանգուցալուծումներին։

Ստեփան Դանիէլեանի դիտարկմամբ` գործող իշխանութիւնների պահւածքը կարող է ունենալ երկու բնութագրիչ. առաջինն անձնական անվտանգութեան զգացողութիւնն է, քանի որ իշխանութեան ներկայացուցիչները վստահ չեն իրենց ապագայի հանդէպ, ուստի փորձում են ամէն կերպ պահպանել իշխանութիւնը։ Ըստ նրա` անվտանգութեան երաշխիք կարող է լինել ընդդիմութեան յայտարարութիւնը, որ խորհրդարանը կը գործի մէկ տարի, եւ Վազգէն Մանուկեանի առաջարկը, որ եթէ «Իմ քայլում» կան մասնագէտներ, նրանք նոյնպէս կը մնան կառավարութիւնում։

«Երկրորդ բնութագրիչը քաղաքական պահն է, որովհետեւ կայ տպաւորութիւն, թէ Նիկոլ Փաշինեանն ու նրա շրջապատը դեռեւս անելիքներ ունեն եւ առաջ են քաշում իրենց ծրագիրը` աջակցութիւն ստանալով նաեւ արտասահմանում գտնւող հովանաւորներից, նրանք վստահ են, որ դրսում ունեն շատ լուրջ տանիք»,- նշեց քաղաքագէտը։

Դանիէլեանի գնահատմամբ` քանի որ Արցախի հարցում կան աշխարհաքաղաքական շահերի բախումներ, ուժային կենտրոնների հակասութիւններ, եւ խնդիրը վերաբերում է ամբողջ Հարաւային Կովկասին, հետեւաբար ՀՀ իշխանութիւնն այդ համատեքստում փորձում է ինչ-որ ծրագիր իրականացնել։ Ըստ քաղաքագէտի` ընդդիմութեան առաջնորդ Վազգէն Մանուկեանն այնուամենայնիւ պէտք է ներկայացնի որոշակի օրակարգ, որպէսզի հանրութեան համար պարզ լինի, թէ նա մէկ տարւայ ընթացքում ինչ քայլեր է անելու, կոնկրետ ինչ խնդիրներ է լուծելու, չկողմնորոշւածներն էլ ընկալեն, թէ Հայաստանում ինչ գործընթացներ են լինելու։

«Իշխանութիւնը ձգտում է մարդկանց ներշնչել, թէ գալու են հները, որ սա ընդամենը կռիւ է պաշտօնի համար, գալու են ու շարունակեն թալանը։ Փորձում են կրկին աշխատացնել 2,5 տարւայ վաղեմութեան մեխանիզմները, ինչն իրօք ազդում է որոշակի քանակի մարդկանց վրայ։ Սա նաեւ ընդդիմութեան բացթողումն է, որը պէտք է աւելի անմիջականօրէն շփւի մարդկանց հետ` բացատրելով, որ սա իշխանութեան հարց չէ»,- նշեց քաղաքագէտը։

Դանիէլեանի համոզմամբ` Մանուկեանի գլխաւորած ընդդիմութիւնը պէտք է նաեւ փորձի վերականգնել փլուզւած քաղաքական համակարգը, ներկայացնի ծրագիր, որպէսզի մարդիկ հասկանան, թէ ում օգտին են քւէարկելու, մինչդեռ քաղաքական դաշտն այդ առումով դրան դեռ պատրաստ չէ։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։