Հա

Քաղաքական

10/12/2020 - 11:40

«Մենք ձեռքներս վերեւ բարձրացրած՝ մտնելու ենք այս շէնքը»․ Փաշինեանի հրաժարականը պահանջողները փորձեցին կառավարութեան շէնք մտնել

«Ոստիկա՛ն, ճամփայ բաց» վանկարկումներով՝ Փաշինեանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձեցին մտնել կառավարութեան շէնք եւ հանդիպել Նիկոլ Փաշինեանի հետ: 

«alikonline.ir» - «Ոստիկա՛ն, ճամփայ բաց» վանկարկումներով՝ Փաշինեանի հրաժարականը պահանջող ցուցարարները փորձեցին մտնել կառավարութեան շէնք եւ հանդիպել Նիկոլ Փաշինեանի հետ՝ յայտնում է Yerkir.am-ը։

Ցուցարարները յայտարարեցին, որ իրենք բախում չեն ուզում, ուզում են մտնել ու այդ մարդուն բացատրել՝ ինչ է կատարւում, որ՝ երկիրը խորը ճգնաժամի մէջ է եւ ինքը պէտք է հեռանայ։

«Ձեր գերագոյն հրամանատարը յայտարարել է, որ սա ժողովրդի շէնքն է, այդ պատճառով էլ ցանկանում ենք մտնել մեր հարկերով սպասարկւող շէնք, բացատրել երկրում ինչ վիճակ է ու դուրս գալ»,- ոստիկաններին ասաց ցուցարարներից մէկը։

Մէկ այլ ցուցարար ենթադրեց, որ Նիկոլ Փաշինեանը Ադրբեջանի պառադն է նայում եւ առաջարկեց, որ իջնեն եւ իրենց ուղեկցեն վարչապետի մօտ։

«Եթէ բոլորին կարելի է այստեղ մտնել, ուրեմն մեզ էլ է կարելի։ Այսինքն, ով վարչապետի հետ համաձայն չէ, ուրեմն լաւ քաղաքացի չէ՞»,- ասաց մէկ այլ ցուցարար։

Աւելի վաղ Հայրենիքի փրկութեան շարժման կազմակերպած ակցիայի մասնակիցները մանրադրամ նետեցին Փաշինեանի ու թիմի համար։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։