Հա

Քաղաքական

10/12/2020 - 12:50

Ամէն նոր Լիպարիտեան լաւ մոռացւած հինն է

Բարեւ Ձեզ պարոն Լիպարիտեան, լա՞ւ էք… Ասենք՝ ինչո՞ւ պէտք է լաւ լինէք:

Երկրորդ անգամ Հայաստանում եկաք իշխանութեան եւ երկրորդ անգամ մենք ունենք այն, ինչ ունենք՝ քայքայւած երկիր, պառակտւած հասարակութիւն, պետական թալան, իշխանութիւնների հրաժարականի պահանջ: Հիմա-հիմա մութն ու ցուրտն էլ վրայ կը տան: Մի բան էլ կայ: Դուք էն ժամանակ այսքան չէիք խառնւում պատերազմական գործերին ու մենք յաղթեցինք: Այս անգամ որոշեցիք «յաղթել» ու այսպէս եղաւ:

ԷԴԻԿ ԱՆԴՐԷԱՍԵԱՆ

 

Բարեւ Ձեզ պարոն Լիպարիտեան, լա՞ւ էք… Ասենք՝ ինչո՞ւ պէտք է լաւ լինէք:

Երկրորդ անգամ Հայաստանում եկաք իշխանութեան եւ երկրորդ անգամ մենք ունենք այն, ինչ ունենք՝ քայքայւած երկիր, պառակտւած հասարակութիւն, պետական թալան, իշխանութիւնների հրաժարականի պահանջ: Հիմա-հիմա մութն ու ցուրտն էլ վրայ կը տան: Մի բան էլ կայ: Դուք էն ժամանակ այսքան չէիք խառնւում պատերազմական գործերին ու մենք յաղթեցինք: Այս անգամ որոշեցիք «յաղթել» ու այսպէս եղաւ:

Մանրամասն չպատմեմ, գիտէք երեւի՝ գեներալներին չէզոքացնել, ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին «բռնել», զօրահրամանատարներին պայթացնել, զինւորին առանց հրամանի ու հրամանատարի թողնել… Ու ոչ մարտի 1 բացայայտեցիք, ոչ հոկտեմբերի 27: Ձեր աճեցրած սանի պարտութիւնը չէր սա, առաջին հերթին, պարոն Լիպարիտեան, Լեւոն Տէր-Պետրոսեանի եւ նրա առաջին ու գլխաւոր խորհրդականի պարտութիւնն էր:

Կարող էք սա համարել իմ անձնական կարծիքը, եթէ այդպէս աւելի յարմար է Ձեզ: Բայց թոյլ տւէք այդ դէպքում էլ Ձեր կարծիքը ես համարեմ խիստ ներանձնական, որովհետեւ այն, ինչ գրել էք «Վազգէնի եւ նրա 17 դաշնակիցների» մասին, այլ խօսքով, քան ժամավաճառութիւն եւ ճղճիմ յերիւրանք, չեմ կարող բնութագրել:

Ուշադրութիւն դարձրէք, խնդրեմ, Ձեր ձեւակերպմանը՝ «Վազգէն Մանուկեանն ու իր 17 դաշնակիցները»: Իսկ ո՞ւր կորաւ այն ժողովուրդը, որ հանրապետութեան մայրաքաղաքում եւ մարզերում ձեր իշխանութեան հրաժարականն է պահանջում:

Միայն թէ չասէք, որ սա ձեր իշխանութիւնը չէ: Մինչեւ երէկ դուք դեռ վարչապետի խօսնակ էիք, մինչ օրս էլ դուք Սահմանադրական դատարանի դատաւոր էք, ԱԺ մօտ 10-15 պատգամաւոր, անհաշիւ մանր ու միջին պաշտօնեաներ կառավարութիւնում:

Չէք հերքում, չէ՞, ամենուր դուք էք, ձեր շունչը, ձեր գաղափարներն ու գաղափարախօսութիւնը: Բայց նաեւ ուզում եմ գովել ձեզ՝ դուք կարողանում էք մի բան լաւ անել՝ մոռացւել: Առանց ձեր արարքների համար պատասխան տալու թռնում էք ու մոռացւում: Դա ձեզ մօտ լաւ է ստացվում: Հիմա էլ նոյն վիճակում էք՝ թռիչքի պատրաստ: Ահաւասիկ՝ Տէր-Պետրոսեանն ասում է՝ «էդ խրտւիլակի» հետ ես կապ չունեմ: Չեմ հաւատում, լաւ էլ կապ ունի, բայց չի ցանկանում պատասխանատւութիւն կրել Նիկոլի գործած աւերների համար:

Պարոն Լիպարիտեան, բարի եղէք մեկնաբանել Ձեր նախկին շեֆի այդ յայտարարութիւնը, որպէսզի հասկանալի լինի, որ նա՝ «այդ խրտւիլակը», այլեւս ի զօրու չէ երկիր ղեկավարել եւ պէտք է հեռանայ առանց այլեւայլութեան: Թէ չէ դրել էք ու մի յանգի խօսում էք այն մասին, որ Վազգէն Մանուկեանը «վայթէ» չկարողանայ անել:

Պարոն Լիպարիտեան, ես նաեւ հիասթափւած եմ պատմաբանիդ մակերեսային մտածողութիւնից: Ամբողջ աշխարհն է տեղեակ Ձեր նախկին ղեկավարի լեզւական ճարպկութեանը՝ սիլլոգիզմներով է խօսում եւ այլն, հիմա Դուք եկել, Վազգէն Մանուկեանի «լեզւական ճարպկութիւնի՞ց» էք բողոքում: Ի՞նչ հակասութիւն էք տեսնում Վազգէնի հետեւեալ յայտարարութիւնների մէջ. «Մենք չենք հաշտւի այդ յայտարարութեան հետ» եւ «Մենք չենք կարող հրաժարւել դրանից» (խօսքը նոյեմբերի 9-ի, լոյս 10-ի եռակողմ փաստաթղթի մասին է): Դժւա՞ր է, արդեօք, դրանք համադրելը: Ես կօգնեմ՝ կայ կատարւած փաստ, բայց մենք դրա հետ չենք հաշտւի: Իսկ ի՞նչ էք առաջարկում Դուք: Հաշտւե՞լ:

Հարցնում էք՝ արդեօք նրանք լուծո՞ւմ են զոհւած ու վիրաւոր զինւորների հետ կապւած հարցերն ու նրանց ընտանիքների ծանր խնդիրները եւ ինքներդ էլ պատասխանում. «Ոչ մի փաստ չկայ, որ նրանք մտահոգ են այդ հարցերով, որ նրանք տարբեր մօտեցում են ունենալու, քան որեւէ մէկը, որն իշխանութեան մէջ է։ Նրանք օգտագործում են այդ ընտանիքների եւ ընդհանրապէս մեր ժողովրդի անասելի ծանր վիշտն ու բարկութիւնը, ինչպէս նաեւ ժողովրդի մի մասի յուսախաբութիւնը ժողովրդավարութիւնից՝ հասնելու համար իշխանութեան: Հասնել նրան, ինչին ժողովրդի քւէով չկարողացան հասնել։ Դա է եղել պատմութեան մէջ իշխանութեան հասնելու «հիտլերների ճանապարհը»:

Ցաւում եմ, բայց այս դէպքում էլ առանձնապէս ունիկալ չէք, պարոն Լիպարիտեան: Ես այդպիսի խորհրդականի մի ժամ էլ չէի պահի: Նախ՝ խօսքը միայն զոհւածների ընտանիքների, վիրաւոր ու հաշմանդամ դարձած զինւորների մասին չէ: Մի մոռացէք նաեւ անհետ կորածների ու գերիների մասին: Այդ խնդիրներով Վազգէն Մանուկեանի գլխաւորած ճգնաժամային կառավարութիւնը հաստատ կարող է աւելի լաւ զբաղւել, քան մէկը, որին ծաղրում են աշխարհով մէկ: Եւ ապա՝ ո՞ր հիտլերներին նկատի ունէք, երբ խօսում էք իշխանութեան հասնելու մասին: 1996 թւի Լեւոն Տէր-Պետրոսեանի՞ն, որ ընտրութիւններում կրած պարտութիւնից յետոյ չէր ցանկանում հեռանալ իշխանութիւնից, 2008 թւի Լեւոն Տէր-Պետրոսեանի՞ն, որ 30 տոկոս քւէ չհաւաքած՝ քաղաքացիական պատերազմ հրահրեց օտար դեսպանատների քթի տակ, թէ՞ 2018 թւի Նիկոլ Փաշինեանին, որ յայտարարեց, թէ Հայաստանը վարչապետ չի ունենայ, եէ ինքը չդառնայ վարչապետ:

Չանդրադառնալով Ձեր հարցազրոյցի միւս երկարաբանութիւններին՝ կը ցանկանայի կանգ առնել եւս մի կէտի վրայ, որ վերջինն է Ձեր «վերլուծութեան» մէջ: Այն այսպէս է հնչում. «8. Արդեօք պետականութեան ուժեղացման խնդի՞րն են լուծում (Վազգէն Մանուկեանն ու նրա 17 դաշնակիցները, Էդ.Ա.): Ի՞նչ ճանապարհով են ուզում այդ «ուժեղացումը» իրագործել, երբ առաջարկում են անտեսել Սահմանադրութիւնը, Ազգային ժողովը եւ մենատիրութիւն հաստատել»։ Սրանով, ախր, Դուք ծիծաղ էք շարժում, պարոն Լիպարիտեան: Խոստովանեմ՝ եթէ ներքեւում Ձեր բարձրադղորդ ստորագրութիւնը չկարդայի, երբեք չէի մտածի, որ այս ցինիզմի կրողը Դուք էք: Բայց, երբ դա այլեւս փաստ է, ստիպւած եմ յիշեցնել, որ սահմանադրական կարգի տապալման մէջ վերջին 2,5 տարում բանաւոր կարգով մեղադրւել է ընդամենը մէկ մարդ եւ այդ մէկ մարդը Նիկոլ Փաշինեանն է: Եւ գիտէ՞ք ում աջակցութեամբ է դա արել: Ասե՞մ, թէ հասկանալի է:

Գնանք առաջ: Իսկ ո՞վ անտեսեց Ազգային ժողովն ու ստորագրեց կապիտուլեացիան, պարոն Լիպարիտեան: Դէ իսկ մենատիրութեան մասին հեքիաթն էլ բարի եղէք պատմել Ձեր նախկին շեֆին եւ, իհարկէ, «խրտւիլակին»: Այլապէս մահացու մեղք է 17 կուսակցութիւններին, Վազգէն Մանուկեանն էլ քեզ նւէր, էս գլխից մեղադրել մենատիրութեան ձգտելու մէջ: Էն ո՞նց էր ասում՝ բա 20-30 մարդով, հնձւորով, տաւարածով, բանով գողութիւն կը լինի՞, որ դուք մեզ գող էք անւանում…

Յ.Գ. Եւ մի խորհուրդ, պարոն Լիպարիտեան՝ աշխատէք շատ շուռումուռ չգալ, մանաւանդ երբ քնած է անօրինակ դաւաճանութիւնից ու աննախադէպ հայրենադաւութիւնից վրդովւած ժողովրդի գրկում:

 

«Հրապարակ»

08 դեկտեմբեր 2020 թ.

Յարակից լուրեր

  • 2021`պարտութիւնը շարունակւում է
    2021`պարտութիւնը շարունակւում է

    Բա հիմա ի՞նչ է լինելու, երբ փաստ է, որ պարտութեան այս սիմւոլը մեզ հետ եկել է 2021 թւական: Երկու ոտքը դրեց մի կոշիկի մէջ ու հրաժարական չտւեց` խորտակելով ապագայի հետ կապւած բոլոր յոյսերը: Մենք ինչքան էլ գեղեցիկ խօսքեր ասենք միմեանց, ինչքան էլ ոգեւորենք իրար, թէ հայ ազգն այսպիսին ու այսպիսին է, միեւնոյն է, այս կարգի ջախջախիչ պարտութիւնից յետոյ երկար, շատ երկար ոտքի կանգնել չենք կարող, եթէ անգամ «Լուսաւոր Հայաստանի» եւ «Իմ քայլի» քաղաքական ամուսնութիւնից որեւէ բան ծնւի, ասենք` յետպատերազմական իրավիճակի անցումային վարչապետ:

  • Սրբավայրը կը մնայ սրբավայր, պղծողը՝ պիղծ
    Սրբավայրը կը մնայ սրբավայր, պղծողը՝ պիղծ

    «Հայրենիքաուրացող, հայաստանատեաց, եղբայրասպան, որդիամերժ, գերեզմանապիղծ, ազգադաւ, կեղտաբերան, վայրահաչող, պնակալեզ ու էլի տարբեր բաների լեզ, կռապաշտ, վայրենի, «կտըցրած», անմիտ, ուղեղահարթ, «քֆուրամեռ», դեբիլ, չարոգի, վախկոտ, անթասիբ, եթէ մենակ չէ՝ «դուխով», վտանգափախ, «մոմենտը ջոգող՝ թռնող», անգրագէտ, գռեհկաբարոյ, քինախնդիր, արարքներ ու մտքեր կապկող, անտրամաբան, կեղտամիտք, հոգով անլւայ, դաժան, չկամ, կեղծամիտ, շողոքորթ, հայերէն ու մարդկերէն չհասկացող, գետնաքարշ, աչքածակ, բնազդաշարժ, դեմագոգ, ստախօս ու ստակերպ, բութ…»:

  • Ութը երգ տանձի մասին կամ (Ժիրայր Լիպարիտեանի մենազրոյցը)
    Ութը երգ տանձի մասին կամ (Ժիրայր Լիպարիտեանի մենազրոյցը)

    Ժիրայր Լիպարիտեան՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի աւագ խորհրդականը, դիւանագէտը եւ պատմաբանը, չի թաքցներ Հայաստանի մէջ ներկայ ռեժիմին իր բուռն պաշտպանութիւնը։ Պէտք է հասկնալի ըլլայ պրն. Լիպարիտեանի գուրգուրանքը այս ռեժիմին նկատմամբ։ Ի վերջոյ այս ռեժիմը իշխանափոխութիւնը կատարեց Պրն. Լիպարիտեանի թաքուն օրհնութեամբ եւ աջակցութեամբ, ինչպէս եւ այս ռեժիմը հարազատօրէն որդեգրեց եւ կիրարկեց պրն. Լիպարիտեանի վարքագծային տեսլականը՝ հանդէպ Արցախի, Թուրքիոյ եւ Ատրպէյճանի։

  • Անլրջութիւն
    Անլրջութիւն

    Տէր-Պետրոսեանի վերջին ելոյթն այլ բառով, քան «անլրջութիւն», չես կարող բնութագրել: Միայն անլուրջ մարդը կարող էր ծանր պատերազմից եւ խայտառակ կապիտուլեացիայից յետոյ իր ժողովրդին սպառնալ նոր՝ քաղաքացիական պատերազմով: Գիտակցաբար, սառը մտածողութեամբ է նա անում դա, թէ էյֆորիկ հոգեվիճակում, արդէն կարեւոր չէ: Նա յստակ ասում է, որ Նիկոլ Փաշինեանը մտադիր չէ հեռանալու եւ գնալու է մինչեւ վերջ, իսկ եթէ Վազգէն Մանուկեանն էլ աննահանջ վճռականութիւն հանդէս բերի, քաղաքացիական պատերազմ կը բռնկւի:

  • Երբ պետականութեան անկիւնաքարերն ես տեղաշարժել
    Երբ պետականութեան անկիւնաքարերն ես տեղաշարժել

    Մարդկութեան պատմութիւնը բազմաթիւ օրինակներ ունի տապալւած կառավարութիւնների եւ առաջնորդների վաղաժամկէտ, եթէ չասեմ էքստրեմալ հեռացման: Դա նորմալ երեւոյթ է, որովհետեւ ժողովուրդ եւ պետականութիւն հասկացութիւնները անհամեմատելիօրէն վեր են իշխանութիւն եւ առաջնորդ հասկացութիւններից: Աննորմալը հակառակն է՝ երբ տապալւած կառավարութիւններն ու դուսպրծուկ առաջնորդները փորձում են իրենց վեր դասել պետութիւնից ու ժողովրդից եւ նոյնիսկ ամենախայտառակ պարտութիւնից ու կապիտուլեացիայից յետոյ էլ չեն ցանկանում թողնել իշխանական աթոռները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։