Հա

Քաղաքական

10/12/2020 - 13:30

Փաշինեանը վախենում է սեփական ժողովրդից

Ոստիկանութիւնը ենթարկւում է անմիջապէս Նիկոլ Փաշինեանին, հետեւաբար, ոստիկանութեան կողմից կիրառւած ցանկացած անհամաչափ ուժ անձամբ Նիկոլ Փաշինեանի կողմից կիրառւած անհամաչափ ուժ է: Այս մասին Կառավարութեան դիմաց Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկելու հարցին:

«alikonline.ir» - Ոստիկանութիւնը ենթարկւում է անմիջապէս Նիկոլ Փաշինեանին, հետեւաբար, ոստիկանութեան կողմից կիրառւած ցանկացած անհամաչափ ուժ անձամբ Նիկոլ Փաշինեանի կողմից կիրառւած անհամաչափ ուժ է: Այս մասին Կառավարութեան դիմաց Tert.am-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Խաչատրեանը՝ անդրադառնալով վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիներին բերման ենթարկելու հարցին:

«Անթաքույց փորձ է կատարւում մարդկանց վախեցնել եւ լռեցնել: Երիտասարդներին հաւաքում, տանում են, բաց են թողնում, բայց ցոյց են տալիս, որ ուժ են կիրառում: Մարդկանց պատրաստ են ուժի միջոցով լռեցնել, բայց այլեւս հնարաւոր չէ, մենք կանգնած ենք երկիրը կորցնելու իրական վտանգի առաջ»,- ասաց նա:

Արթուր Խաչատրեանը Նիկոլ Փաշինեանին առաջարկում է գնալ Սիւնիքի սահմանամերձ դարձած գիւղեր, Ստեփանակերտ եւ տեսնի, թէ ժողովուրդն ինչ է մտածում իր մասին:

«Թող Նիկոլ Փաշինեանը հիմա գնայ Արցախ եւ իր աչքով տեսնի՝ ինչ է կատարւում, թէ՞ այլեւս Նիկոլ Փաշինեանի համար Արցախը Հայաստան չէ: Թող Լաչինի միջանցքով մի անգամ գնայ Ստեփանակերտ եւ ձետ դառնայ, թող Ստեփանակերտի փողոցներում շրջի, մարդկանց հետ խօսի, տեսնի՝ ինչ կարծիք ունեն իր մասին: Թող նաեւ Սիւնիք մտնի, շրջի գիւղերում, տեսնի, որ սահմանապահներ չկան, եւ համայնքի ղեկավարներն իրենք կամաւորական ջոկատներով են սահման պահում, բա պետութիւն չկա՞յ, որ համայնքի ղեկավարներն են գնացել: Պարտւած առաջնորդը վայրկեան առաջ պէտք է հեռանայ եւ պատասխան տայ արածների համար»,- նշեց ՀՅԴ ԳՄ անդամը:

Ոստիկանական ուժերը մի քանի շարքով շարունակում են մնալ Կառավարութեան դռների մօտ: Ըստ Արթուր Խաչատրեանի՝ պատճառն այն է, որ Նիկոլ Փաշինեանը վախենում է սեփական ժողովրդից. «Եթէ յայտարարում է, որ ժողովրդական աջակցութիւն ունի, այդ դէպքում ի՞նչ կարիք կայ այսքան ոստիկանական զօրքեր բերել եւ մարդկանց փորձել վախեցնել»:

Ինչ վերաբերում է նախօրէին համացանցում տարածւած տեսանիւթին, որտեղ խորհրդարան ժամանող Նիկոլ Փաշինեանին ուղեկցող անվտանգութեան աշխատակիցը զէնք էր պարզել մեքենայի պատուհանից, Արթուր Խաչատրեանը նշեց. «Դա խայտառակութիւն է, ժողովրդի վրայ զէնք պահելը դեգրադացիայի ամենացածր աստիճանն է, աւելի ցածր ընկնել ես ուղղակի չեմ պատկերացնում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։