Հա

Քաղաքական

12/12/2020 - 13:35

«Հակառակորդի յարձակման մեսիջն այն է, որ իրենց նպատակը Սիւնիքը վերցնելն է. պատերազմներն այսպիսի սադրանքներով են սկսւում». Կարէն Յովհաննիսեան

Հիմա հակառակորդի յարձակման նկրտումներն ամենեւին էլ Արցախին ուղղւած չեն, այս ամենի մեսիջն այն է, որ նրանց նպատակը Սիւնիքը վերցնելն է:

«alikonline.ir» - Հիմա հակառակորդի յարձակման նկրտումներն ամենեւին էլ Արցախին ուղղւած չեն, այս ամենի մեսիջն այն է, որ նրանց նպատակը Սիւնիքը վերցնելն է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրոյցում ասաց ռազմական փորձագէտ Կարէն Յովհաննիսեանը՝ խօսելով հակառակորդի ձեռնարկած յարձակման փորձի մասին, որի հետեւանքով երեք պահեստազօրային է վիրաւորւել:

Յովհաննիսեանը նշեց, որ այս ընթացքում, իրականում, որպէս այդպիսին, խաղաղութիւն չկայ եւ կրակի այս ժամանակաւոր դադարեցումն իրենից խաղաղութիւն չէր ենթադրում, այս մարդասիրական բնոյթ ունէր, որ տեղի ունենար դիակների փոխանակում, գերիների փոխանակում, միւս կողմից նաեւ Ադրբեջանին տրւեց այն, ինչ ուզում էր:

«Տրւեց նոյնիսկ աւելին՝ այն յոյսով, թէ խաղաղութիւն կամ գոնէ խաղաղութեան մասին երկխօսութիւն կը լինի, բայց ես վստահօրէն կարող եմ ասել, որ խաղաղութիւն երբեք չի լինի, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան ցամաքային կապով չեն կապւել միմեանց»:

Փորձագէտի խօսքով՝ Ադրբեջանն արծարծում է Գեղարքունիքի մարզի, Երեւանի հարցը, որպէսզի ստանան Սիւնիքը, սրա համար տարածաշրջանում պատերազմը դեռ չի աւարտւել: «Բացի սրանից, տարածաշրջանում նոր իրողութիւն է, նոր սահմաններ են, մենք պէտք է աւելի մեծ պատերազմի եւ գործողութիւնների սպասենք, որովհետեւ պատերազմներն այսպիսի սադրանքներով են սկսւում»:

Իրավիճակը, ըստ Յովհաննիսեանի՝ այնպիսին է, որ ցանկացած տարածքի, մէկ բլուրի, մէկ մետրի համար հրահրումներ եւ սադրանքներ են լինում:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։