Հա

Քաղաքական

13/12/2020 - 13:00

«Ադրբեջանը փորձում է իր հսկողութեան տակ առնի Իրանի սահմանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող Դիզափայտի բարձունքը». Նայիրի Յոխիկեան

Արցախի հարաւային շրջաններում Ադրբեջանը վերսկսում է ռազմական գործողութիւնները, որպէսզի իր հսկողութեան տակ առնի Իրանի սահմանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող Դիզափայտի բարձունքը։

«alikonline.ir» - Արցախի հարաւային շրջաններում Ադրբեջանը վերսկսում է ռազմական գործողութիւնները, որպէսզի իր հսկողութեան տակ առնի Իրանի սահմանի նկատմամբ գերիշխող դիրք ունեցող Դիզափայտի բարձունքը։

Նոյն օրերին խորանում է լարւածութիւնը Արցախի գրաւեալ տարածքում տեղակայւած ահաբեկիչների եւ Իրանի սահմանապահ զօրքի միջեւ, նոր սպանութիւններ են լինում։

Թուրքիայի եւ Ադրբեջանի իշխանութիւններն ու մեդիան շարունակում են տարածքային պահանջի ակնարկներ հնչեցնել Իրանի հասցէին, Իսրայէլում խօսում են առաջիկայ հնարաւոր պատերազմի մասին։

Իրանում տեղի են ունենում զանգւածային ցոյցեր՝ ընդդէմ Թուրքիայի։ Իրանական մեդիան լեցուն է հակաթուրքական հրապարակումներով։

Իրանի ռազմավարական հետազօտութիւնների կենտրոնի ղեկավարը յայտարարում է, որ իրենք սխալ են արել՝ չէզոքութիւն պահելով Արցախի դէմ պատերազմի ժամանակ։ Աւելի ուշ նոյն գործիչը յայտարարում է․ «Իրանը հակւած չէ Թուրքիայի հետ յարաբերութիւնների լարման․․․ բայց, ինչպէս տեսնում ենք, Էրդողանը ձգտում է մեծացնել տարաձայնութիւնները»։

Սցենարի յաջորդ գործողութիւնները փորձէք ինքներդ կազմել։ ՀՀ ԱԺ-ում ես մարտահրաւէրների մասին խոսեցի։ Դրանց ընթացքը գնում է ճիշտ այնպես, ինչպես եւ սպասում էի։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։