Հա

Քաղաքական

14/12/2020 - 09:55

«Google GPS-ի հիման վրայ ՀՀ պետական սահմանների սահմանազատում իրականացւել չի կարող». ՀՀ ՄԻՊ

Գուգլ քարտէզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS) հիման վրայ Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացւել չի կարող: 

«alikonline.ir» - Գուգլ քարտէզի (Google Map) կամ գուգլ գլոբալ տեղորոշման համակարգի (Google GPS) հիման վրայ Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացւել չի կարող: Այս մասին իր ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյեանը:

«Անհասկանալի է` գուգլ քարտէզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունւում, երբ գուգլն ինքն է նշում, որ առկայ են աշխարհի առցանց քարտէզների բազմաթիւ տարբերակներ: Կամ արդեօք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրւել առցանց քարտէզի կոնկրետ տարբերակի հիմքում:

Հայաստանի Մարդու իրաւունքների պաշտպանի ուսումնասիրութիւններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մօտեցումը լրջօրէն վտանգում է անմիջականօրէն սահմանային բնակավայրերի բնակիչների կեանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիութեան, սեփականութեան սահմանադրական իրաւունքները:

Խօսքը մեր պետութեան սահմանների պաշտպանութեան, մեր ժողովրդի ու իւրաքանչիւր անձի ֆիզիկական անվտանգութեան ու ապահովութեան մասին է:

Սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մօտեցումներ, գիտական հետազօտութիւնների արդիւնքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրաւական հիմքեր եւ այլն:

Այս հարցը պէտք է լինի մեր երկրի բացառիկ գերակայութիւնների թւում, բոլորի առաջնահերթ ուշադրութեան կենտրոնում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։