Print this page
14/12/2020 - 12:10

«Մեր ճակատագիրը որոշւում է այլ պետութիւնների կողմից եւ այլ մայրաքաղաքներում». քաղաքագէտ

«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է արցախեան հիմնախնդրի կարգաւորման ներկայ փուլում առկայ իրողութիւններից։

«alikonline.ir» - «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանը Sputnik Արմենիայի հետ զրոյցում խօսել է արցախեան հիմնախնդրի կարգաւորման ներկայ փուլում առկայ իրողութիւններից։

Հրանտ Մելիք-Շահնազարեանի դիտարկմամբ` արցախեան հարցում Հայաստանի համար դիւանագիտական ճակատ այժմ գոյութիւն չունի, եւ Հայաստանը յայտնւել է մի իրավիճակում, երբ մեր ճակատագիրը որոշւում է այլ պետութիւնների կողմից եւ այլ մայրաքաղաքներում։ Ըստ նրա` այժմ Ադրբեջանի իշխանութիւնն իր ցանկութեան համապատասխան է մեկնաբանում մէկ ամիս առաջ ստորագրւած կապիտուլեացիայի փաստաթուղթը եւ գործում է այնպէս, ինչպէս նպատակայարմար է գտնում։

«Ադրբեջանը շատ երկար ժամանակ նախապատրաստել էր այս իրավիճակը նախեւառաջ դիւանագիտական դաշտում, ինչին ականատես էինք դեռ պատերազմից առաջ, որովհետեւ մշտապէս տեղի էին ունենում զարգացումներ, որոնց Հայաստանը որեւէ կերպ չէր մասնակցում։ Երբ Ադրբեջանի կողմից հնչեցին սպառնալիքներ, հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու յայտարարութիւններ, աշխարհի առաջադէմ որեւէ երկիր, միջազգային որեւէ կառոյց, որեւէ առաջնորդ չքննադատեց Ադրբեջանին, ուստի ադրբեջանցիները յուլիսեան դէպքերից յետոյ ակնյայտօրէն սրեցին իրավիճակը տարածաշրջանում»,- նշեց քաղաքագէտը։

Մելիք-Շահնազարեանի գնահատմամբ` հայկական դիւանագիտութիւնն անզօր գտնւեց նոյնսիկ Թուրքիայի յայտարարութիւններին յաւուր պատշաճի հակադարձելու գործում, երբ Անկարայից հնչում էր դիրքորոշում, ըստ որի` Թուրքիան հանդիսանում է հակամարտութեան բացայայտ կողմ։

Յետոյ եղաւ անխուսափելի պատերազմը, որի արդիւնքում, ըստ քաղաքագէտի, խօսել այն մասին, թէ մեր դիւանագիտութիւնն այս իրավիճակում կարող է ինչ-որ բան լուծել, ակնյայտօրէն ճիշտ չէ։

Յարակից լուրեր