Հա

Քաղաքական

14/12/2020 - 12:15

Դաւաճան Նիկոլի պատճառով կը փակւի՞ Գորիս-Կապան ճանապարհը

Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․ 

«alikonline.ir» - Քաղաքագէտ Գագիկ Համբարեանը ֆէյսբուքեան իր էջում գրում է․

«Երէկ ազգադաւ Նիկոլի գլխաւորութեամբ կառավարութիւնում տեղի էր ունեցել ԱԽ արտահերթ նիստ, որի ընթացքում նա մասնաւորապէս անդրադարձել է Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների կարգավիճակին... «Յաջորդ խնդիրը, որի շուրջ առաջիկայում մեզ պէտք է որոշումներ կայացնել, կապւած է Կուբաթլու եւ Զանգելան շրջանների իրավիճակի հետ:»,- ասել էր սա ու ակնարկել, որ սահմանազատման ժամանակ կարող է տեղի ունենալ կամ առաջանալ որոշակի լարւածութիւն, քանի որ այդտեղով է անցում մեզ համար ռազմավարական նշանակութեան ճանապարհ... 

Թուրքի դէմ ծնկած Նիկոլը միտումնաւոր չի նշել, որ այդ ճանապարհը Գորիս-Կապան ճանապարհն է, որը նաեւ Հայասատնը կապում է Իրանի հետ... Այո՛, կապիտուլեացիայի ստորագրումից յետոյ ազգադաւ տականքը, չնայած այն հանգամանքին, որ այդ հատւածում մեր բանակը պահպանել էր իր դիրքերը, պարտաւորւել է դրանք դուրս բերել, որի արդիւնքում Գորիս-Կապան ճանապարհը երկու տեղում անցնում է ադրբեջանցիների վերահսկողութեան տակ, իսկ շատ բնակավայրեր, այդ թւում նաեւ Կապան քաղաքը եւ Շուռնում գիւղը դառնում էր սահմանամերձ բնակավայրեր՝ այդ ամենից բխող բոլոր բացասական հետեւանքներով...

Նիկոլը ԱԽ նիստին կիսատ-պռատ խօսելով եւ կոնկրետ անուններ չտալով, այնուամենայնիւ հասկացրեց հասարակութեանը, որ կեանքի է կոչելու իր կողմից Իլհամի առաջ ստանձնած պարտաւորութիւնները, որոնց հետեւանքներն արդէն աղէտալի են Հայաստանի համար...

Համոզւած եմ, եթէ պաշտօնական Բաքուն թոյլ տայ, որ Գորիս-Կապան ճանապարհն անխափան գործի, ապա դա շատ բարձր գնով է վաճառելու ազգադաւ Նիկոլին ու մաքսիմալն է ստանալու Հայաստանից, որի մասին մենք դեռ չգիտենք... Նիկոլը սեփական խայտառակութիւնները պարտակելու համար պատրաստ է ամէն ինչի...

Ի դէպ, Նիկոլի պատճառով հայ-ադրբեջանական սահմանի Սիւնիքի, Գեղարքունիքի եւ Վայոց Ձորի հատւածներում ադրբեջանցիները ստացել են գերիշխող դիրքեր մեր նկատմամբ...»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։