Հա

Քաղաքական

14/12/2020 - 12:20

«Ողբերգութեան երկու կասկածելի դրւագ»․ «Իմ Ձայնը» նախագիծ

«Իմ Ձայնը» նախագիծը հրապարակած յօդւածում անդրադարձել է պատերազմում կրած պարտութեանն ու հնարաւոր պատճառներին.

«alikonline.ir» - «Իմ Ձայնը» նախագիծը հրապարակած յօդւածում անդրադարձել է պատերազմում կրած պարտութեանն ու հնարաւոր պատճառներին.

«Դաւաճանութեան ծրագիրը լեգոյի պէս հատիկ-հատիկ հաւաքւում է։ Այն դեռ ամբողջական չէ, շատ դրւագներ ու շատ կարեւոր դետալներ դեռեւս հանրութեանը հասանելի չեն։

Ի վերջոյ, ինչ է կատարւել, ովքեր են եղել ներգրաււած այդ պրոցեսում, իրականում եղել է դա ապաշնորհ կառավարման, թէ դաւադրութեան ծրագիր, արդեօք, բոլոր մասնակիցներն են հասկացել, թէ ինչ են անում եւ ում շահերն են իրենք սպասարկում. Այս հարցերի պատասխանը անպայման տրւելու է եւ դա պէտք է անի պատերազմի քննութեան յանձնաժողովը։

Ուշադրութիւն ենք հրաւիրում երկու կարեւոր դետալի վրայ, որոնք կարող են լինել, թէ պատահականութիւն, թէ մեծ դաւադիր ծրագրի կարեւոր դրւագներ։

 

Փաստ առաջին. Պարտութեան նախարարը 

Հիմա քչերն են յիշում. Պաշտպանութեան Նախարար Դաւիթ Տօնոյեանի թեկնածութիւնը ներկայացւեց 2018-ի յեղափոխութեան օրերին, երբ դեռ նախկին իշխանութիւնը կար, երբ դեռ Վիգէն Սարգսեանը ՊՆ էր։ Դաւիթ Տօնոյեանի թեկնածութիւնը ներկայացրել է յեղափոխութեան 2-րդ դէմքը՝ Արարատ Միրզոյեանը, ժանրի բոլոր կանոններով՝ յուզական եւ անկեղծ, եւ իհարկէ՝ «հանպատրաստից», որպէսզի փողոցի հարիւր հազարները միանգամից ողջունեն։ Պատահակա՞ն էր սա, թէ ոմանք տեղեակ էին՝ ինչ նպատակով են գալիս իշխանութեան եւ ով ինչ դերակտարում պէտք է ունենայ պատերազմի եւ պարտութեան մէջ։ Ո՞րն էր պատճառը՝ դեռեւս անյայտ ելքով ցոյցերի ընթացքում կատարել ապագայ ՊՆ-ի շնորհանդէսը։ Ի դէպ, Դ. Տօնոյեանն էլ խախտելով աշխատանքային եւ մարդկային էթիկայի բոլոր կանոնները այդ օրերին չպատասխանեց եւ չընդվզեց՝ ինքը լինելով գործող կառավարութեան անդամ, եւ ինչ-որ ցուցարարների կողմից ներկայացւում է որպէս յաջորդ ՊՆ, այն պահին երբ կայ գործող նախարար։ 

 

Փաստ երկրորդ. Կասկածելի դիտորդները 

ՀՀ կառավարութիւնը հայաստանեան երկու հասարակական կազմակերպութիւններին Արցախում դիտորդական առաքելութիւն իրականացնելու համար յատկացրեց 33 միլիոն 680 հազար դրամ: Այն տրւեց «Իրազեկ քաղաքացիների միաւորում» /Դանիէլ Իոնիսեան/ եւ «Թրանսփարենսի ինթերնեշնըլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպութիւններին: 

Այս գաղափարն անձամբ է պաշտպանում վարչապետ Փաշինեանը։ Այդ օրերին Հայաստանում մի շարք գործիչներ զգուշացնում էին, որ դա կոպիտ սխալ է, անթոյլատրելի է Արցախի դռները բացել կազմակերպութիւնների առաջ, որոնք սպասարկում են անյայտ շահեր, անյայտ պետութիւնների եւ անյայտ ուժերի շահեր։

Այդ կազմակերպութիւններից մէկի ներկայացուցիչը ասում էր. «Շուրջ 40 տեղամասում դիտորդներ ունենալու ենք մենք, 40 տեղամասում, կարծում եմ՝ գործընկեր կազմակերպութիւնը: Պլիւս մենք ունենալու ենք շրջիկ խմբեր տարբեր շրջաններում, որոնք պարբերաբար կը լինեն տեղամասերում»: 

Հիմա պատկերացրէք ծաւալը՝ անձամբ Փաշինեանի որոշմամբ պետական բիւջէից գումարներ է յատկացւել նման մեծ ծաւալի դիտորդներ Արցախ ուղարկելու համար. Ստացւում է մօտ 80 տեղամասում եւ դրան գումարած շրջիկ խմբեր։ Ակնյայտ է, որ Արցախի ԱԱԾ-ն չէր կարող այդ ծաւալի հանդէպ իրականացնել պատշաճ վերահսկողութիւն։ Փոքր Արցախում դա հսկայական թիւ է։ 

Արդեօ՞ք այդ դիտորդական խմբերը իրականացրել են միայն դիտորդական առաքելութիւն, որտե՞ղ են եղել, ի՞նչ են ձայնագրել, ի՞նչ են տեսագրել, ի՞նչ զօրամասերի մօտ են եղել, զօրքի տեղաշարժերը եւ քւէարկողների թիւը նկարել են, թէ՞ ոչ։ Քւէարկող սպաների տւեալները վերցրե՞լ են, թէ ոչ։ Ի՞նչ այլ կարեւոր տեղեկութիւններ են հաւաքել դիտորդները եւ նրանց շրջիկ խմբերը։ Գուցէ նրանցից շատերը տեղեակ էլ չեն եղել, թէ իրենցից ինչ են ակնկալում եւ իսկապէս կարծել են, թէ դիտորդական առաքելութիւն են անում։

Այս հարցերի պատասխանը առաջիկայում պէտք է տրւեն»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։