Հա

Քաղաքական

14/12/2020 - 12:25

«Մեր «Անանկախութեան» տարեդարձը». Մարինէ Սուքիասեան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է նախագծի փորձագէտ Մարինէ Սուքիասեանի յօդւածը, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ.

«alikonline.ir» - Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է նախագծի փորձագէտ Մարինէ Սուքիասեանի յօդւածը, որը ներկայացնում ենք ամբողջութեամբ.

«Պետական տոնացոյցերը ազգերի յաղթական եւ ողբերգական էջերի ու արժէքային ընկալման իրադարձութիւնների ամրագրումն են։ 

Մեր պետութեան կեանքում ահռելի փոփոխութիւններ տեղի ունեցան՝ պատմական փոփոխութիւններ, որոնք իրենց արտացոլումն են գտնելու մեր տօնացոյցում։

Մենք արդէն չունենք մայիսի 9-ը. նրա շքեղութիւնը, նրա վեհութիւնը այլեւս չի լինելու։

Մենք ձեռք բերեցինք նոյեմբերի 9-ը՝ կապիտուլեացիայի օր։

Այս փոփոխութիւնները զուտ օրացոյցային չեն։ Դրանք խորը եւ երկարաժամկէտ ազդեցութիւն են թողնելու մեր ազգային հոգեբանութեան, մեր ինքնաընկալման վրայ։

Բայց ամբողջ ողբերգականութեամբ հանդերձ սրանք ամենակարեւոր ու ամենաողբերգական օրերը չեն։

Պատմական հեռանկարի եւ ազգային ամօթի տեսակէտից ամենաողբերգական իրադարձութիւնը լինելու է «Անանկախութեան» օրը։

2.5 տարի 21-րդ դարում պետական ինստիտուտներով կառավարումը Հայաստանում փոխարինւեց ընտանեկան կառավարմամբ։ Ընտանեկան մի զոյգ որոշում էր մի ողջ պետութեան բոլոր կարեւոր հարցերը։ Ընտանեկան զոյգի լայւերը դարձել էին պետական կարեւորագոյն հարցերի քննարկման միակ հարթակը։ Վերջում այդ զոյգը պետութեանը բերեց պատերազմի ու պարտութեան։

Ժողովուրդը ողջունեց, մտաւորականութիւնը լռեց, քաղաքացիական հասարակութիւնը ծախւեց, գեներալիտետը ենթարկւեց։

Շատ երկար տասնամեակներ մեր օրացոյցում այդ տօնը անպայման պէտք է նշւի. մեր Աննակախութեան օրը՝ որպէս ազգային ամօթի օր։ Որպէս սերունդներին դաս, որպէս ներկայ սերնդի ամօթի խարան»։ 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։