Հա

Քաղաքական

15/12/2020 - 12:47

«Ժողովրդի մեծամասնութիւնը տեղեակ չէ, որ վերջին 4 օրում ադրբեջանցինեը 4 համայնք են գրաւել Արցախում՝ Հադրութի և Շուշիի շրջանում»․ Կարէն Վրթանեսեան

«Razminfo» կաքի համակարգող Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Ժողովրդի մեծամասնութիւնը տեղեակ չէ, որ վերջին 4 օրում.

«alikonline.ir»- «Razminfo» կաքի համակարգող Կարէն Վրթանէսեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է .«Ժողովրդի մեծամասնութիւնը տեղեակ չէ, որ վերջին 4 օրում.

  1. Ադրբեջանցինեը 4 համայնք են գրաւել Արցախում՝ Հադրութի եւ Շուշիի շրջանում։ Այդ համայնքները հայկական կողմինն էին նոյնիսկ ըստ նոյեմբերի 9-ին ստորագրած խայտառակ փաստաթղթի։
  2. Այդ գործողութիւնների ընթացքում մեր մարտիկներից 10 հոգու հետ կապը կորել է, ենթադրւում է, որ գերի են։ Այսինքն 10 նոր գերի ունենք։
  3. Ռուս խաղաղապահները 1 օր յայտարարել էին, որ պահելու են այդ գիւղերը, սակայն ՌԴ ՊՆ կայքում երէկ հրապարակած քարտէզում այդ գիւղերը հանւած են ռուսական խաղաղապահների պատասխանատւութեան գօտուց։
  4. Լիսագորի հեռուստաաշտարակի մասին՝ որով ռադիոկապ էր ապահովում ՀՀ ու Ստեփանակերտի միջեւ... Դեռ ճշտելու բաներ կան, բայց այն, ինչ հիմա հասել է ինձ, հեչ լաւ ինֆօ չի։

Այսինքն իրականութիւն է դառնում այն, ինչի մասին բազմիցս զգուշացրել ենք. որ Նիկոլի ստորագրած այդ խայտառակ փաստաթղթով որեւէ կայունութիւն չի ստեղծւում, պատերազմը չի կանգնեցւում, իսկ Ադրբեջանն առանց 1 կրակոցի ստանում է աւելի շատ տարածք, քան կարողացել էր գրաւել զէնքով, եւ դրանք ստանալով միեւնոյն է չի կանգնելու։

Ինչո՞ւ ժողովուրդը տեղեակ չէ։

Որովհետև Արցախն այսօր, ըստ էութեան, մեդիաբլոկադայի մէջ է, իսկ տեղեկատւական դաշտը լցւած է Նիկոլով, ով ամէն գնով փորձում է շեղել ուշադրութիւնը Արցախից։

Նոյնիսկ հայհոյելու ուժ չունեմ արդէն։

Բայց անկախ ամէն ինչից այսօր ժամը 17:00 լինելու եմ Կայարանի մօտի հրապարակում՝ Սասունցի Դաւիթի արձանի մօտ, ընդդիմութեան երթին։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։