Հա

Քաղաքական

15/12/2020 - 12:53

Ադրբեջանը եւ Թուրքիան գազատար են կառուցելու Ղարաբաղի տարածքով

Ադրբեջանը եւ Թուրքիան կը ստորագրեն փոխըմբռնման յուշագիր Իգդիր-Նախիջեւան գազատարի վերաբերեալ. հաղորդում է Trend.az-ը՝ յղում կատարելով թուրքական լրատւամիջոցներին:

«alikonline.ir»- Ադրբեջանը եւ Թուրքիան կը ստորագրեն փոխըմբռնման յուշագիր Իգդիր-Նախիջեւան գազատարի վերաբերեալ. հաղորդում է Trend.az-ը՝ յղում կատարելով թուրքական լրատւամիջոցներին:

Հաղորդւում է, որ փաստաթուղթը կը ստորագրւի դեկտեմբերի 16-ին երկու երկրների էներգետիկայի նախարարութիւնների միջեւ:

Գազատարը Արցախի տարածքներով անցնելու է Նախիջեւան, իսկ այնտեղից՝ Թուրքիայի Իգդիր նահանգ:

Տեղեկութիւնը հաստատել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարութիւնը՝ նշելով, որ փաստաթղթի մանրամասները կը բացայայտւեն դրա ստորագրումից յետոյ:

Աւելի վաղ Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարւիզ Շահբազովըն ասել էր, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետութիւն գազի յուսալի մատակարարումը երկկողմ օրակարգի հարցերից մէկն է։

Նշենք, որ, բացի գազատարից, Ադրբեջանը նախատեսում է կառուցել նաեւ երկաթուղի, որը կը կապի ադրբեջանական քաղաքները Նախիջեւանի, նաեւ՝ Թուրքիայի հետ՝ անցնելով ՀՀ տարածքով։

 

Յարակից լուրեր

  • Ալիեւի տարածքային նկրտումները միջազգային օրէնքի լոյսին տակ
    Ալիեւի տարածքային նկրտումները միջազգային օրէնքի լոյսին տակ

    Ազրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջին տարիներուն ու յատկապէս Արցախեան 44-օրեայ պատերազմէն ետք ամէն առիթի հրապարակայինօրէն եւ առանց տատամսելու Հայաստանէն տարածքային պահանջքներ ունենալու մասին կը յայտարարէ:

    Յատկապէս Զանգեզուրի, Երեւանի եւ Սեւանի վրայ կեդրոնացած են անոր ախորժակները: Աւելին` ան դեռ 2018-ին յայտարարեց. «Երեւանը մեր պատմական տարածքն է, եւ մենք`ազերիներս, պէտք է վերադարձնենք այդ պատմական տարածքը:

  • «Եթէ Հայաստանում լինէր ազգային իշխանութիւն, այլ ոչ թէ թուրքամէտ օկուպացիոն ռեժիմ, ապա, առնւազն ՀՀ-ն ռազմաքաղաքական բնոյթի մի քանի պայմանագիր կնքած կը լինէր երեք երկրի՝ Իրանի, Սաուդական Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ». արեւելագէտ
    «Եթէ Հայաստանում լինէր ազգային իշխանութիւն, այլ ոչ թէ թուրքամէտ օկուպացիոն ռեժիմ, ապա, առնւազն ՀՀ-ն ռազմաքաղաքական բնոյթի մի քանի պայմանագիր կնքած կը լինէր երեք երկրի՝ Իրանի, Սաուդական Արաբիայի եւ ԱՄԷ-ի հետ». արեւելագէտ

    Արեւելագէտ Վարուժան Գեղամեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Հայկական մամուլը գրեթէ չանդրադարձաւ այն փաստին, որ վերջին օրերին Սաուդական Արաբիան փակեց իր երկրի տարածքում գործող 8 թուրքական դպրոցները, իսկ երկու երկրների միջեւ առեւտրային համագործակցութիւնը սաուդների կողմից աւելի դաժան կերպով արգելակւեց՝ կրճատւելով աւելի քան 90%-ով։ Այս գործողութիւններից յետոյ Թուրքիայի ԱԳ նախարարը ստիպւած է մեկնել Ս. Արաբիա՝ փորձելով մեղմել կոնֆլիկտը։

  • Այա Սոֆիայէն Շուշի... Համաթուրանական հորիզոններ
    Այա Սոֆիայէն Շուշի... Համաթուրանական հորիզոններ

    Յուլիս 24, 2020․․․ Գրեթէ 86 տարի ետք, Պոլսոյ անվիճելիօրէն յունական հնադարեան մշակութային կեդրոնական գանձ-գեղեցկութիւններէն՝ Այա Սոֆիան փոխեց թանգարանի իր կարգավիճակը եւ վերածուեցաւ մզկիթի, ուր անդրանիկ նամազին բնականաբար ներկայ էր «սուլթան» Էրտողանը։ Պարզ, հպանցիկ ներկայութիւն մը չէր։ Ան Քորանէն հատուած մը կարդաց։ Գլխաւոր քարոզիչն էր Թուրքիոյ կրօնական հարցերու նախարարը, որ բեմահարթակ բարձրացաւ՝ ձեռքին ունենալով օսմանցիներու… «արշաւանքներու սուրը»։

  • Լաւրովի գլխաւոր խնդիրը Երեւանում եւ Բաքւում
    Լաւրովի գլխաւոր խնդիրը Երեւանում եւ Բաքւում

    Մի քանի օր է՝ հայ-ադրբեջանական մամուլն ակտիւօրէն քննարկում է ՌԴ ԱԳ նախարար Սերգէյ Լաւրովի այցը Երեւան եւ Բաքու: Լաւրովը Երեւանում է մայիսի 5-6-ն ընկած ժամանակահատւածում, իսկ Ադրբեջանում կը լինի մայիսի 10-11-ը:

  • «Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան
    «Բոլոր աշխարհաքաղաքական շահերն անցնում են Սիւնիքով». վերլուծաբան

    Ռուս թուրքագէտ Վիկտոր Նադէին-Ռաեւսկին 168.am-ի զրոյցում ասաց, որ այս միջանցք-ճանապարհ պրոյեկտի վրայ աշխարհաքաղաքական մեծ ուշադրութիւն է սեւեռւած: Նրա խօսքով, պրոցեսներին եւ նրան, թէ ինչ է լինելու, հետեւում են ինչպէս Թուրքիայում, Ռուսաստանում, այնպէս էլ Իրանում, Չինաստանում, ԱՄՆ-ում, Եւրոպայում: Աւելին, վերլուծաբանի համոզմամբ, բոլոր խաղացողներն ակնկալում են սեփական շահերը բաւարարող լուծումներ:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։