Հա

Քաղաքական

15/12/2020 - 12:55

«Քանի Նիկոլը կայ, պատերազմը կանգ չի առնելու. հիմա միակողմանի պատերազմ է, որովհետեւ Նիկոլի Հայաստանն ուղղակի յանձնւել է». Միքայէլ Մինասեան

Նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանն այլեւս չի դիմադրում եւ յանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գիւղեր, աւելացնում գերիների քանակը. հիմա միակողմանի պատերազմ է, որովհետեւ Նիկոլի Հայաստանն ուղղակի յանձնւել է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը:

«alikonline.ir»- Նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանն այլեւս չի դիմադրում եւ յանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գիւղեր, աւելացնում գերիների քանակը. հիմա միակողմանի պատերազմ է, որովհետեւ Նիկոլի Հայաստանն ուղղակի յանձնւել է: Այս մասին ֆէյսբուքեան իր էջում գրառում է արել Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայէլ Մինասեանը: Գրառումը՝ ստորև.

«Քանի Նիկոլը կայ, պատերազմը կանգ չի առնելու

Անցած երեսուն օրերին ստի կայսրութիւնը համոզում էր ժողովրդին, թէ Նիկոլը կանգնեցրել է պատերազմը, իսկ փողոց դուրս եկած մարդիկ ուզում են, որպէսզի նորից պատերազմ սկսւի։ Այս թեզը չնայած բացարձագ կեղծ լինելուն՝ շատերին ստիպում էր իրենց վրդովմունքն արտայայտել լուռ՝ առանց փողոց դուրս գալու, քանի որ մարդիկ արդարացիօրէն չեն ուզում պատերազմ։ Ոչ ոք չի ուզում։

Վերջին օրերի իրադարձութիւնները հիմնովին ջախջախեցին ստի կայսրութեան նաեւ այս թեզը։ Նոյեմբերի 9-ից յետոյ Նիկոլը մնաց։ Բայց պատերազմը շարունակւեց։ Ընդ որում, նոյեմբերի 9-ից յետոյ Հայաստանն այլեւս չի դիմադրում եւ յանձնում է հանքեր, հողեր, եկեղեցիներ, կորցնում գիւղեր, աւելացնում գերիների քանակը։ Հիմա միակողմանի պատերազմ է, որովհետեւ Նիկոլի Հայաստանն ուղղակի յանձնւել է։

Պարզւեց, որ անգամ կապիտուլեացիայից յետոյ թշնամին կանգ չի առնելու, իսկ Նիկոլը խոնարհաբար շարունակելու է զիջել այն, ինչ իրենից կը պահանջեն՝ մարդասպան դիւերսատներից մինչեւ Հադրութի շրջանի գիւղեր։ Պարզւեց, որ պատերազմը կանգ չի առել, դրա վկայութիւնն են նախօրէի 6 վիրաւորներն ու գերութեան մէջ յայտնւած նոր զինւորները։

Ու ստացւեց այնպէս, որ Արցախը տալով, գլխացաւը չվերացաւ։ Այն աւելանում է։ Որովհետեւ պարզւեց, որ Ադրբեջանի ուզածը սկսւում է 7 շրջանով, բայց չի աւարտւում։ Ալիեւն արդէն յայտարարել է իր հաւակնութիւնների մասին՝ ընդհուպ մինչեւ Սիւնիք, Սեւան ու Երեւան։

Բաքւի ախորժակը նոր է բացւում, Թուրքիան երանութեամբ է յիշում Էնւէրին։ Այս մարդիկ էլ ո՞նց ասեն, որ Հայաստանն ու հայերին ընկալում են որպէս թշնամի։ Էլ ինչ անեն, որ հասկանաք. նրանց հետ ուզւորութիւն անելն անհնար է։ Եթէ թուլացար, կը վերացնեն՝ բառի ամենաբուն իմաստով... Եւ սրան զուգահեռ 5000 զոհի մարմինը չսառած՝ նիկոլականները խօսում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առեւտրի, դիւանագիտական յարաբերութիւններ սկսելու մասին։ Այս մարդիկ իսկապէս չեն հասկանում՝ իրենց արածի ու ասածի հետեւանքները։

Քանի Նիկոլը կայ, պատերազմը կանգ չի առնելու։ Սա է իրականութիւնը։

Յ.Գ. Այս պատերազմն իր ողջ մարդկային ողբերգութեամբ, հայրենազրկմամբ պարունակում է նաեւ ինքնամաքրման նշմարւող յոյս։ Յոյս, որ ի վերջոյ մենք հրաժեշտ կը տանք պատրանքներին։ Այն պատրանքներին, որոնք ինքներս էինք ստեղծել, որոնք մեզ հրամցրել էին։ Ու վերջապէս կը հասկանանք՝ ով ենք մենք, որտեղ ենք ապրում, ովքեր են մեր թշնամիներն ու բարեկամները։ Ու պատրանքների փոխարէն կը ձեւաւորենք մեծ երազանք՝ առողջ, ազնիւ եւ յաղթական, որի հետեւից բոլորով կը գնանք»։

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։