Հա

Քաղաքական

15/12/2020 - 13:03

Հին Թաղերը եւս վերջնականապէս յանձնւեց Ադրբեջանին

Հին Թաղերը եւս վերջնականապէս յանձնւեց Ադրբեջանին, թ՝ դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր Tert.am-ին ասաց Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այւազեանից:

«alikonline.ir»- Հին Թաղերը եւս վերջնականապէս յանձնւեց Ադրբեջանին, թ՝ դա, որ ղեկավարի շնորհքն է, ես չգիտեմ: Այս մասին այսօր Tert.am-ին ասաց Արցախի Հադրութի շրջանի Հին Թաղեր համայնքի ղեկավար Էդուարդ Այւազեանից:

«Գիւղը պատերազմի օրերին հայաթափւել էր, մինչոջ վերջ էլ «մոբ»–ի (մոբիլիզացիոն ուժեր – Tert.am) տղերքը պահում էին: Ասել էին, որ պիտի ռուսը գայ, այդ տարածքներում իր դիրքերը դնի, մինչեւ շաբաթ օրն սպասել ենք, ոչ մէկն էլ չի եկել, յետոյ արդէն լուրն իմացայ, որ ադրբեջանցիները յարձակւել են ու մեր գիւղ մտել: Իբր ռուսական կողմը գնացել է, որ դրանց հանի, բայց փաստաթուղթ են ցոյց տւել, որ այդ տարածքները յանձնւած են Ադրբեջանին: Հիմա ռուսական զօրքն այդտեղ չէ, Հին Թաղերն էլ մերը չէ»,- ասաց նա:

Համայնքապետի խօսքով՝ գիւղը ցանկացած ձեւով փորձել են պահել, գիւղում շաբաթ օրւայ մարտերի ընթացքում մոբիլիզացիոն ուժերից 8 անձ է վիրաւորւել, 9-10 անձի գերեվարւածութեան վերաբերեալ տւեալներ կան:

Էդուարդ Այւազյեանը նշեց, որ գիւղն ունեցել է 105 բնակիչ, որոնք հիմա ՀՀ-ի տարբեր մարզերում են բնակւում, ըստ նրա՝ բնակիչներին որպէս այդպիսին պետական աջակցութիւն չի տրւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։